02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչքան ժամանակ է պետք միասնական արժույթի անցնելու համար /վիդեո/

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ դեռևս վաղ է ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթի հաստատման համար, ինչի մասին արդեն խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այսքան կարճ ժամանակահատվածում անցնել միասնական արժույթի դժվար է: Դեռ երեք տարի ժամանակահատված անհրաժեշտ է, որ այդ գործընթացը նորմալ փուլի մեջ մտնի: Երկրները դեռ պետք է իրար հարմարվեն տնտեսական հարաբերությունների առումով, նոր հասնեն դրան»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Տնտեսագետը հիշեցրեց, որ երեք տարի առաջ դեռ խոսվում էր այս մասին, որ պիտի այնպիսի արժույթ ստեղծվի, որը կհակակշռի եվրոյին: 

Նա նկատեց, որ մոտ տասը տարի պահանջվեց, որ եվրոն լիովին ձևավորվի, և այդ գոտի մտնող երկրների տնտեսական յուրաքանչյուր ցուցանիշները հաշվի են առնվում: «Այստեղ ԿԲ-ն իր ֆունկցիան է կորցնում՝ դրամավարկային քաղաքականության հետ կապված, ինչը բացասական է: Փոքր երկրներն իրենց ԿԲ-ի միջոցով կարողանում են իրենց արդյունավետ դրամավարկային քաղաքականությունը կազմակերպել, և սա նշանակում է՝ դու քո մի շարք ֆունկցիաներից ընկնում ես ուրիշ երկրի արժույթի տիրապետության տակ: Սա բավական բարց խնդիր կարող է առաջացնել մեր նման երկրների համար, և մենք դառնանք կրկնօրինակող տնտեսական քաղաքականություն իրականացնող»:

Բացի այդ Խաչատրյանի խոսքով՝ վերանում է գնաճը կարգավորող ֆունկցիան, հնարավոր է դառնում գնաճի բարձրացումը, ու այն հավասարվելու է Ռուսաստանի, Բելառուսի գներին: «Ստացվում է՝ տնտեսական սուվերենության տարրը տալիս են ուրիշ երկրի, սակայն ինչպես ցույց է տալիս ինտեգրացիոն գործընթացը, դա ինտեգրացիոն պրոցեսի տարրերից մեկն է»,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ