11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ «փչացավ» /վիդեո/

«Արևմտամետ և ռուսամետ արհեստական բաժանումը, որ կա Հայաստանում ինձ համար ընդհանրապես անընդունելի է, որովհետև հաճախ կուսակցության գաղափարախոսությունը բաժանում են` ռուսամետ, արևմտամետ կամ եվրոպամետ: Դա գաղափարախոսություն չի, դա նշանակում է` ինչ որ ուժի տրվել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական դաշտի անլիարժեքությանը և փետրվարի 12-ից հետո ընդդիմության ոչ համարժեք պահվածքին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանի խոսքով, փետրվարի  12-ից հետո երբ թվացյալ հզոր ընդդիմությունը փլուզվեց դա ցույց տվեց ընդդիմության սնահոգությունը:

«Երբ որ չկա գաղափարական հենք` այդ ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելը շատ հեշտ է»,-նշեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ` ժողովուրդը փողոց դուրս չեկավ միայն այն պատճառով, որ չէր հավատում ընդդիմությանը, իսկ այս ամենի հիմքում ընկած է գաղափարական հենքի բացակայությունը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ