02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի եւ Քուվեյթի գործակցության նոր հեռանկարներ են նշմարվում

Հայաստանի եւ Քուվեյթի առեւտրատնտեսական հարաբերությունների մեջ կարծես նոր էջ է բացվում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Քուվեյթ կատարած այցի ընթացքում նշմարվեցին այն առանցքային ուղղություններ, որոնք առաջիկա տարիներին կարող են նպաստավոր ազդեցություն ունենալ երկու երկրների տնտեսական գործակցության ակտիվացման եւ խորացման գործում։

Հեռանկարային են համարվում տնտեսության գրեթե բոլոր հիմնական ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղակատվական տեխնոլգիաները եւ այլն։ Արդեն իսկ վարչապետի առաջին այցելության շրջանակներում Հայաստանի եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ ստորագրվեցին նաեւ գործնական ծրագրեր։ Խոսքը գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներում առաջիկա երեք տարիների համագործակցության մասին է։

Հայաստանի եւ Քուվեյթի առեւտրատնտեսական հարաբերությունները միշտ էլ չեն փայլել ակտիվությամբ։ Չնայած այս երկրի ունեցած մեծ ներդրումային եւ ֆինանսական պոտենցյալին, այնուհանդերձ անցած տարիներին այն երբեք էլ արդյունավետ չի օգտագործվել։ Դրա վկայություններից մեկն էլ երկու երկրների միջեւ առկա արտահանման-ներմուծման չնչին ծավալներն են։ Թեեւ ֆինանսական լուրջ հնարավորություններին, Քուվեյթը գրեթե ներկայացված չէ Հայաստանի ներդրումային քիչ, թե շատ կարեւոր գործընկերների ցանկում։

Հետաքրքրությունները երկու երկրների միջեւ փոխվեցին վերջին մեկ տարվա ընթացքում։ Այդ ընթացքում կազմակերպված բարձր մակարդակի փոխայցելությունները սկսել են արդյունքներ տալ։ Առավել եւս, որ երկու երկրներն էլ կարծես շահագրգռված են ընդլայնելու տնտեսական գործակցությունը։ Շատ կարեւոր է, որ այդ ճանապարհին Քուվեյթի իշխանությունները որեւէ խոչընդոտ չեն տեսնում։ Այդ մասին Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ ուղղակիորեն հայտարարեց նաեւ Քուվեյթի Էմիրը։

Որ երկու երկրները շահագրգռված են ակտիվացնել տնտեսական գործակցությունը, վկայում են նաեւ ձեռք բերված այն կոնկրետ պայմանավորվածությունները, որոնք առաջիկայում կարող են դառնալ տնտեսական հարաբերությունների խորացման հիմքը՝ նպաստելով այս երկրից ներդրումային հոսքերի ներգրավմանը։ Այդ նպատակով երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների համագործակցության շրջանակներում կներկայացվեն գործնական ներդրումային առաջարկներ։

Թե որքանով դրանք կհետաքրքրեն քուվեյթյան գործարարներին, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, դրա համար արդյունավետ միջավայր է ստեղծել Հայաստանի Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրումը։ Դրանով լավ հարթակ է բացվում Քուվեյթի ներդրողների համար՝ ԵՏՄ շուկաներ մտնելու ճանապարհին։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ