01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքն արտագաղթում է. Հայկական ժամանակ

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաև Նազարյանի բիզնես գործերը: Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի տեղեկությունների՝ Երևանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Մշակույթի գործիչները պատրաստվում են Վարդան Պետրոսյանին ներելու հարցով նամակ գրել նախագահին. Հայկական ժամանակ

««ՀԺ»-ի տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:  Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ տարբեր քրեակատարողական […]

Սուրիկ Խաչատրյանի «արտառոց» քայլը. Հրապարակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ճոյտին սնանկացում է սպասվում, վաճառքի է հանվել Դուբայի տունը. Հրապարակ

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետևում է, սպառնում է սնանկացում: Բացի հարկերից, նա այլ պարտքեր էլ ունի, սակայն այս պահին առաջնայինը պետության պարտքերը վերադարձնելն է, ինչի համար նրա ընտանիքն ստիպված վաճառում է անշարժ գույքը: Վաճառքի է հանվել անգամ նախկին պատգամավորի տունը Դուբայում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Որ գործարարի համար է «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունը. 168 ժամ

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ: Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%-ի: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում […]

Ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով. 168 ժամ

Երեկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես հաստատեց, որ կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունենալու մարտի 5-ին: Համագումարում քննարկվելիք հարցերի մասին ԲՀԿ-ից դեռևս ոչինչ չեն ասում, սակայն հասկանալի է՝ կուսակցությունը պետք է փորձի դուրս գալ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից: Ամենաինտրիգայինը, իհարկե, Գագիկ Ծառուկյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցն է՝ կմնա նա կուսակցության նախագահի պաշտոնում, թե կդառնա պատվավոր նախագահ՝ […]

Պոպուլյարության մոմենտը /վիդեո/

Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանի գրականության մեջ մշտապես տեղ են գտնում ժամանակի կարևորագույն իրադարձությունները: Դրանք երբեմն սխալ են հասկացվել կամ պարզապես ենթարկվել են հալածանքի, բայց գրողը հավատարիմ իր կոչմանը շարունակել է թղթին հանձնել իր դիտարկումները ու պատմել նաև տագնապների մասին: «Ես էսօրվա գրողն եմ, էս ժամանակի գրողն եմ ու չեմ կարող անմասն մնալ էսօրվա իրադարձություններից»,-մեզ հետ […]

Ի՞նչ է նշանակում՝ «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին…»

Դա նշանակում է, որ մենք աղոթում ենք, որ մեր Երկնավոր Հայրը չդատի մեզ մեր մեղքերի համար և չմերժի մեր աղոթքները դրանց պատճառով: Մենք ո՛չ արժանի ենք այն ամենին, ինչի համար աղոթում ենք, և ո՛չ էլ վաստակել ենք դրանք ունենալու իրավունքը, բայց խնդրում ենք, որ Նա մեզ տա այդ ամենն իր շնորհքով: Չնայած մենք ամեն օր […]

Իրինա Շեյքը «Օսկար 2015»-ին գրեթե մերկ էր ներկայացել /ֆոտո/

«Օսկար 2015»-ի ամենաքննարկվող թեման դեռեւս շարունակում է մնալ ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքի զգեսստը: Շեյքը «Օսկար 2015»-ին ներկայացել էր կիսամերկ, քանի որ նրա զգեստը «ունակ չէր» ծածկելու մոդելի բարեմասնությունները: Ավելին, Շեյքը ներքնազգեստ չէր կրում, ինչն ավելի էր «ծաղկացնում» տեսարանը: Լրագրողներն անմիջապես Շեյքի այս արարքը որակեցին, որ հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդուից բաժանվելուց հետո մոդելու նոր տղամարդու «որսի» […]

Հայ վարպետների պատրաստած երկաթներով խոցեցին հայերին.ահասարսուռ մանրամասներ /վիդեո/

1988 թ. փետրվարի 26-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Հայ փախստականներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ