03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Դրանց նախանձը դառնումա դիվերսիա/վիդեո/

՛՛Թուրքի աչքն ենք հանելու: Մեր լույսերը մեր զենքի պես հզոր են՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Գյուղի բազմագույն լույսերը ուրախացրել են բոլորին: Մեծից փոքր ժպտում են.՛՛Թող նայեն ու տրաքեն, մենք ուրախ Նոր տարի ենք դիմավորել, չնայած դրանց նախանձը դառնում ա դիվերսիա՛՛,-ասացին գյուղում: Դիտեք նաև տեսանյութը:

Ովքե՞ր են Հայաստանը ներկայացնելու ԵՏՄ մարմիններում

Հայաստանը հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության անդամ է: ԵՏՄ մարմիններն են՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ, Եվրասիական տնտեսական հաձնաժողով, Եվրասիական տնտեսական միության դատարան: Բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները: Միջկառավարական խորհուրդը կազմված է ԵՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարներից:  ԵՏՄ հանձնաժողովը միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Հանձնաժողովը բաղկացած է խորհրդից, […]

ԱՄՆ-ն անհանգստացած է

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին` լրագրողների խնդրանքով մեկնաբանելէ  Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: “Մենք անհանգսացած ենք այդ տարածաշրջանում զինադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ, ասել է ամերիկացի դիվանագետը: Միացյալ Նահանգները նախկինի նման կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին արդեն ավելի քան 25 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորմանը”,-ասել է նա:

Հայկական կողմը համաչափ պատասխան է տվել. սպանվել է ադրբեջանցի 3 զինծառայող

Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 եւ 82մմ-ոց ականանետերից եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար […]

Կան փակ ճանապարհներ, բուք եւ մերակասառույց

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետեւանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների եւ մերկասառուցի հետեւանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: ՈՒժեղ քամու եւ առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետեւանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաեւ խիտ մառախուղ: Կոտայքի եւ […]

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ…

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Եկեղեցիներից բոլորը  մոմեր են տուն տանում  Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում: Այսօր մարդիկ իրար ողջունում են “Քրիստոս ծնավ եւ […]

Հայ փոքրիկները` Ամանորին. մաս 7-րդ /ֆոտոշարք/

Հիշեցնենք, որ տոնական այս օրերին Henaran.am-ը ներկայացնում է հայ փոքրիկների ամանորյա լուսանկարները: Քանի որ մեր փոքրիկ ընթերցողները շատ են, նրանց լուսանկարները մենք կներկայացնենք մաս-մաս: Այսօր ներկայացնում ենք Հասմիկ Պետրոսյանի, Նարե Արսենյանի, Արեն Ղազարյանի, Սոնա Խունոյանի եւ Էլինա Յազուլյանի  լուսանկարները: Նախորդ ֆոտոշարքը` այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ