18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չկասկածես ամուսնուդ հնարավորություններին. զինծառայողը դատապարտվեց

Դատարանը 23-ամյա զինծառայող Ալեքսանդր Յուզբաշյանին հանցավոր  է ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի 147-րդ  հոդվածի 1-ին մասով, այն է՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, և նրան դատապարտել տուգանքի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝  50.000 դրամի չափով: Իրեղեն ապացույց «Տոշիբա» մակնիշի դյուրակիր համակարգիչը կվերադարձվի սեփականատիրոջը՝ Հ.Հակոբյանին, իսկ «Նոկիա» մակնիշի բջջային հեռախոսը՝ ամբաստանյալի կնոջը՝ Քրիստինային: Տեղեկացնում է iravaban.net-ը:

Ալեքսանդր Յուզբաշյանին մեղադրանք է առաջադրվել կնոջ ու նրա պապի կամքին հակառակ նրանց բնակարան ապօրինի մուտք  գործելու համար: Ըստ մեղադրանքի՝ 2014թ. մայիսի 22-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, ամուսինը կնոջ հետ իրենց միջանձնային հարցերը քննարկելու նպատակով, առանց կնոջ ու նրա պապի  թույլտվության, տան բակի կողպված դարպասի վրայով անցել է բակ, այնուհետև կոտրել է բնակարանի մուտքի դռանը հարակից պատուհանի ապակին և ձեռքը ներս մտցնելով՝ բացել դռան սողնակը և կնոջ ու նրա պապի կամքին հակառակ՝ ապօրինի մուտք է գործել նրանց բնակարան։

Ալեքսանդր  Յուզբաշյանը հայտնել է, որ 2013թ. օգոստոսին ամուսնացել է Գյումրի քաղաքի բնակչուհի Քրիստինայի հետ, ամիսներ անց՝ 2014թ. փետրվարի 5-ին, կինը վերադարձել է Գյումրի՝ իր հետ տանելով նաև իր նվիրած «Նոկիա» բջջային հեռախոսը և իր մոր գնած «Տոշիբա» մակնիշի դյուրակիր համակարգիչը:

2014թ. մայիսի 22-ի առավոտյան ընկերոջ հետ գնացել է կնոջ հետ խոսելու և իրեն պատկանող դյուրակիր համակարգիչը վերցնելու։ Քրիստինայից փորձել է պարզաբանել, թե ինչու է նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով վատաբանում իր ընտանիքին։ Քրիստինան հարցրել է. «Չե՞ս փոշմանի, որ եկել ես»:

Ինքը սեղանի վրայից վերցրել է դյուրակիր համակարգիչը, անկողնու վրայից իր նվիրած «Նոկիա» բջջային հեռախոսը և դուրս է եկել տնից։ Համակարգիչը վերցրել է, որովհետև այն իրեն է պատկանում, իսկ հեռախոսը վերցրել է, որպեսզի դրա մեջ Քրիստինայի կողմից իրեն դավաճանելու կասկածանքով ապացույցներ գտնի և հետո այն հետ վերադարձնի։

Ոչինչ հափշտակելու դիտավորություն չի ունեցել, Քրիստինայի նկատմամբ որևէ բռնություն կիրառելու դիտավորություն չի ունեցել, նրան սպառնալիքներ չի տվել, կնոջ պապի տուն ինքը ապօրինի մուտք չի գործել։ Դատարանը գտել է, որ «ամբաստանյալ Ալեքսանդր  Յուզբաշյանի մասնակի պատճառաբանություններն անհիմն են, նպատակ են հետապնդում քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ