16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հյուրանոցի փոխարեն բնակարան՝ նախաճաշն ու ճաշն էլ բոնուս

Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված մայրաքաղաքի հյուրանոցային համարները մի քանի օրով ամրագրված են: Մի խոսքով՝ հյուրանոցներում տեղ կա միայն սահմանափակ քանակությամբ հյուրերի համար: Մենք զրուցեցինք Հանրապետության  փողոցի բնակիչներից մեկի հետ, որը տեղեկացրեց, որ ինքն ու իր ընտանիքը պատրաստ են որոշ ժամանակ բարեկամների տանը ապրել ու այդ օրերին բնակարանը վարձով կտան:

«Մեր հարևաններից շատերն են այդպես արել, հազիվ առիթ է մի կլորիկ գումար վաստակելու համար: Ինչ անենք, որ Կենտրոնում ենք բնակվում՝ հո հարուստ չենք»,-ասաց Անահիտը:

Նրա փոխանցմամբ կան մարդիկ, ովքեր համաձայն են առանձին սենյակ հատկացնել հյուրին ու անգամ նրա համար նախաճաշ ու ընթրիք պատրաստել:

Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումները փաստորեն ապահովում են նաև դրամի ներհոսք մեր երկիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ