Գնաճը մինչև տարեվերջ կմոտենա նպատակային ցուցանիշին. ԿԲ
2015թ. մարտի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ ՆերսեսԵրիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, ՕլեգԱղասյանը, Վախթանգ Աբրահամյանը: Խորհրդի նիստը սկսվեց մարտի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: 2015թ. փետրվարին դիտվել է 0.2% գնանկում: Պարենային ապրանքների կառուցվածքում «Միրգ», «Կաթնամթերք», «Հացամթերք» և «Մսամթերք» ապրանքախմբերի գների […]





































