Պետք չի շատ ոգևորվել, նույն Գալիպոլիի բանակն ուղիղ 3 տարի անց խայտառակ պարտություն է կրել Սարդարապատում. Է. Շարմազանով /վիդեո/
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին: «Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: Սա խոսում է այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, և […]





































