16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հաայաստանի թիվ մեկ չարիքը…/վիդեո/

«Այսօր կա խնդիր, Հայաստանի թիվ 1 չարիքը մեր երկրում ստեղծված իրավիճակն է, այն մթնոլորտն է, որի մեջ մենք հիմա ապրում ենք, այն մարդիկ են, որ չեն կարողանում մեր երկիրը ճիշտ ուղու վրա դնել, և մենք, որպես պատգամավորներ ու քաղաքական գործիչներ, երբ միայն խոսում ու քննադատում ենք, դա շատ քիչ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ […]

ԱԺ փոխնախագահն ընդունել է հունական պատվիրակությանը

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին եւ նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը […]

Զարուհի Փոստանջյանը հրավիրում է

  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը և ՀՀ ԱԺ համանուն խմբակցությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու hամաժողովի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հետևանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) հարցերի հանրային քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 14:00-16:00, Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում: Բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր […]

Նախագահին շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության Նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ […]

Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում

Մարտի 26-ին, Ժամը 09.30-ին, «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Ռազմիկ  Բադալյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` մահացել:  Կատարվում է քննություն:

Կառավարությունում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցությանը, մասնավորապես, արծարծվել են  քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Քննարկման ընթացքում Վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից ներկայացվել […]

Պետք է լավագույն խաղը ցուցադրենք. Յուրա Մովսիսյան. armsport.am

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին՝ խոսելով Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայի դեմ առաջիկա հանդիպման մասին: «Ալբանիայի հետ հանդիպումը կամ պահպանելու է մեր շանսերը, կամ խաչ է քաշելու դրաց վրա: Մենք կարող ենք հաղթել, որի համար պետք է լավագույն խաղը ցուցադրենք: Մենք արդյունավետության հետ կապված խնդիրներ ունենք, սակայն […]

Երեք երեխաների մայրը հայտնաբերվել է սպանված /ֆոտո/

Մարտի 22-ին Չելյաբինսկում անհետացել էր բիզնեսմենուհի, 3 երեխաների մայր Էսթեր Ալվարեսը: Եւ ահա օրեր անց հայտնաբերել են կնոջ մարմինը, նրան սպանել են: Կինը անհետանալու օրը գնացել է ծննդյան տոնի եւ այլեւս չի վերադարձել, իսկ նրա մարմինը հայտնաբերել են անտառում, գրում է “Первый областной”-ը: Կնոջ մեքենան անհետացել է, եւ նրա ամուսինն ու երեք դուստրերի հայրը` Իգոր […]

Դեղերի շուկան կկարգավորվի

ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:  Այս նախագծերի փաթեթով մասնավորապես կարգավորվում է դեղերի շուկային վերաբերող օրենքները, սահմանվում է դեղային պետական քաղաքականություն, կառավարությունը օժտվում է լծակների ավելի լայն շրջանակով:  Այս նախագծով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ