Ռուբլին թանկացել է
Հայաստանյան բանկերով դոլարի առքը այսօրվա դրությամբ կազմում է 470 դրամ, վաճառքը՝ 474 դրամ: Եվրոյի առքը կազմում է 495 դրամ, վաճառքը՝ 504 դրամ: Ռուբլին կարելի է առնել 9.16 դրամով, վաճառքը 9.63 դրամ է:
Հայաստանյան բանկերով դոլարի առքը այսօրվա դրությամբ կազմում է 470 դրամ, վաճառքը՝ 474 դրամ: Եվրոյի առքը կազմում է 495 դրամ, վաճառքը՝ 504 դրամ: Ռուբլին կարելի է առնել 9.16 դրամով, վաճառքը 9.63 դրամ է:
Մանուկ Մինասյանի պատմությունը 1906թ., Կարս 78-ամյա Ալևտինա Մինասյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Ցեղասպանությունը վերապրած իր հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Ալևտինայի պապի պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ: Չբավարարվելով դրանով երեխաների մորը փախցրել և տարել են իրենց հետ`վշտացող երեխաներին թողնելով սպանված հոր դիակի մոտ: «1915թ. պապիկիս` Հարություն Մինասյանի ընտանիքն ապրել է Կարսում: Հայրս եղել […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել […]
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում մասնակցելով «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը՝ խաղարկությունում իր 147-րդ հանդիպումն անցկացրեց: Անառիկ պահելով սեփական դարպասը՝ Կասիլյասը Չեմպիոնների լիգայում 51-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց: Այս արդյունքով նա կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի նախկին անվանի դարպասապահ Էդվին վան դեր Սարի նվաճումը: armsport.am
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ամփոփված տվյալները։ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի նախաձեռնությանը աջակցած բոլոր պետական ու մասնավոր կառույցներին՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը, ինչպես նաև առողջապահական հիմնարկներին, բժշկական կենտրոններին, որոնք, անկախ ենթակայության ձևից, մասնակցել են մեկամսյա ակցիային։ Այս տարի ևս ակցիային մասնակցելու համար […]
Հիլարի Քլինթոնն առաջինը չէ Բոլորը սպասում էին կիրակի արված հայտարարությանը, ըստ որի Հիլարի Ռոդհամ Քլինթոնը մասնակցելու է 2016-ի նախագահի ընտրություններին: Դեմոկրատական կուսակցությունն ունի իր կին առաջատարը երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարում: Բայց Քլինթոնն առաջին կինը չէ, որ պայքարում է նախագահի պաշտոնի համար: Եղել են ևս հինգը, որոնք ձգտել են Սպիտակ տուն, գրում է interpress.am-ը`Time-ին հղումով: […]
Նկարիչ, դիզայներ Արման Դավթյանը տեսանյութում պատմում է տատիկի ու մյուս հարազատների մասին, ովքեր տեսել են Հայոց ցեղասպանությունը:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համար անընդունելի է խորհրդարանական ընդդիմության կեցվածքը կապված գազի հանձնաժողովի զեկուցման հետ:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանասերյանը խոսեց այդ զեկույցի մասին: Տնտեսագետի դիտարկմամբ այդ զեկույցում բավականին լուրջ քրեական տարրեր կան: «Ինձ զարմանք է պատում, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը հետամուտ չի լինում այդ արդյունքները մինչև վերջ տանելուն և դատախազություն դիմելուն: Ինձ համար […]
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, իր առջև դնելով բարեկեցություն և երկարակեցություն ապահովելու նպատակ, միաժամանակ պետք է կարողա վերլուծելով հիմնական խնդիրները, զարկ տալ այն […]
Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով հանդես եկավ աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խումբը: Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի […]

































