Հաշվի առնելով այս իշխանության առանձնահատուկ դերը երկիրն աղետի հասցնելու տեսանկյունից, նրանց պատասխանատվությունը կրկնակի է. Աբրահամյան
Ադրբեջանագետ Տատթիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ: Ընկերությունը դիմել է այդ կառույցներին ՝ […]
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար գլխավոր խնդիրն է հասկանալ՝ եթե Ռուսաստանն իր խնդիրը չի իրականացնում Արցախում, ապա ո՞վ պետք է զբաղվի արցախցիների ճակատագրով։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանում ու, Աստված չանի, որ մենք գանք, հասնենք այն կետին ու ասենք՝ գիտեք, Հայաստանը չունի այդ […]
«Թող զարմանալի չթվա, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, ինքն իր հետ մենակ, ոչ մեկը մատը մատին չի խփում, չի էլ ուզում խփի, կարծես Արցախն այս մարդկանց համար ընդհանրապես գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ արցախցիներն ամեն օր արթնանում են այն հույսով, […]
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն: «Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել՝ ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը։ Ըստ էության, նրանք ապօրինի մաքսակետեր են սահմանել։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի», – գրել է Մարուքյանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս հաճախ եմ մտածում, ո՞րն է ամենակարճ ճանապարհը, որպեսզի մեր ժողովուրդը նորից սկսի (և ընդմիշտ) մտածել «գայլի» պես, և ո´չ «զոհի»: Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել` ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված […]
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Ազգային անվտանգության ծառայության հարգելի գեներալներ, սպաներ և ենթասպաներ, սիրելի վետերաններ։ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Հայրենիքի համար դժվար այս օրերին ձեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին և մենք բոլորս միասին մեծ գործ ունենք անելու։ Ամենքս իր տեղում՝ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները, […]
Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը շարունակում է աշխատել բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացվի, որ Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից», – նշեց նա։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ Արցախի նկատմամբ բազմապիսի պարտավորություններ կան, որոնք կատարում է […]
Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։ Մենք հետ ենք գնացել 1988թ.-ի աշխարհայացքին։ Դեսպանատների և միջազգային հանրության խղճին, միջազգային կազմակերպություններին ապավինելը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ունեինք պետություն, և որևէ դեսպանատան առջև նստացույցի խնդիր […]
























