05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրտը բացել է եվրոպացիների առջև․ «Փաստ»

«Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված հետաքրքիր դրվագներ են փոխանցում արտգործնախարարությունից։ Մեր աղբյուրը նշում է, որ մասնավորաբար Բրյուսելում Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։

Նա փորձել է անկեղծանալ հայաստանյան իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ։ Ընդ որում, նա այդ ամենը փորձել է մատուցել եվրոպացիներին հաճելի աշխարհաքաղաքական կողմնորոշման «սուոսով»՝ քանիցս իր խոսքում շեշտելով ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը»։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ, ըստ էության, հետաքրքրված չեն շատ մանրամասներով, և որ նման հանդիպումների ժամանակ այդպիսի մենախոսությունները տեղին չեն»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ