19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում դուրս գալ քաղաքականությունից:

«Ուրախալի է, որ սկսել եք խոսել ընտրությունների մասին, որովհետև պատերազմից հետո ընտրությունների մասին խոսում էինք մենք: Դուք խոսում էիք Վազգեն Մանուկյանի մասին, ի դեպ, ո՞ւր է Վազգեն Մանուկյանը, ինձ հետաքրքիր է, առիթ լինի ասեք՝ ո՞ւր է մեր երկրի հնարովի ղեկավարը», – Ազգային ժողովում հայտարարեց Սիմոնյանը:

Նա ընդդիմադիրներին կոչ արեց գործ չունենալ ՔՊ-ի ընտրողների հետ:

«Ժողովո՛ւրդ, դուք մեր ընտրողների հետ գործ չունեք, մեր ընտրողներն ու մենք կապի մեջ ենք, դուք ձեր ընտրողների ցավը մտածեք, որովհետև երբ դուք երթեր էիք անում ու, ըստ տարբեր տեղեկությունների, գումարով փորձում էիք մարդ բերել այդ երթերին, երթերի քանակը չէր գերազանցում 5-10 հազարը, բա ո՞ւր են ձեր ընտրողները», – նշեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կարծում է, որ ՀՅԴ-ն չպետք է ձգտի ընտրությունների:

«ՀՅԴ-ն առաջին անգամ նման մեծ կազմով խորհրդարանում է հայտնվել, «Հայաստան» դաշինքում «վլաստը« վերցրել եք, ի՞նչ կա մտածելու, ինչների՞դ է պետք նոր ընտրությունը: Նոր ընտրությունների մասին մի խոսեք, դա ձեզ ձեռ չի տալիս», – ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը պատմությունից մեկ օրինակ մեջբերեց ելույթի ժամանակ:

«Երբ Պիղատոսը դժոխք է ընկնում, իր պատիժն այն էր, որ ձեռքերը անընդհատ լվանում էր ու անընդհատ ձեռքերից արյուն էր գալիս: Դուք պետք է դուրս գաք քաղաքական դաշտից ու ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար: Քանի դեռ դուք ձեր ֆինանսների, նախկին պաշտոնյաների հաշվին զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է Հայաստանին: Դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը: Դուրս եկեք, թողեք առողջ ուժերը գան, հետագայում մենք էլ, երբ ընտրություններում կկրվենք, իշխանությունը կհանձնենք իրենց ու հանգիստ սրտով կհեռանանք, որովհետև մեր նպատակն է ազատ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ ուժին ու հեռանալ, բայց քանի դեռ դուք կաք՝ անհնար է», – հավելեց Ալեն Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ