Ի՞նչ Լաչին, ՔՊ-ն «կարեւոր» գործով է զբաղված. Հրապարակ
Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, եւ ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։ Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ […]





































