21 տարի
Երեկ մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21 տարին: Անժամկետ զինադադար է կնքվել 1994 թվականի մայիսի 12-ին: Մինչ այս մայիսի 9-ին Բիշքեքում տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, և ստորագրվել էր Բիշքեքյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց […]





































