03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հույս կա, որ որ Հայաստանը Ռիգայից տուն վերադառնա ոչ թե աբստրակտ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին.

Հարգելի՛ գործընկերներ,

Երկու օր հետո, Մայիսի 21-ին, Ռիգայում տեղի է ունենալու Արևելյան գործընկերություն գագաթաժողովը: Վիլնյուսից հետո շատ բան է փոխվել` հիասթափությունից մինչև նոր հույսեր: Ասեմ, որ այս փոփոխությունների ճանապարհը անցել ենք Եվրամիություն գործընկերների հետ միասին: Այսօր հույս կա, որ ճկուն քաղաքականության դեպքում իսկապես հնարավորություն կա, որ Հայաստանը Ռիգայից տուն վերադառնա ոչ թե աբստրակտ, այլ իրական շոշափելի արդյունքով:

Ու հիմա, այս նոր իրավիճակում, ունենք հետևյալը. հայկական կողմի ակնկալիքն է, որ ԵՄ անդամ երկրների կողմից կհաստատվի համապատասխան բանակցային մանդատը, և մոտ ապագայում մեկնարկեն բանակցությունները: ԵՄ համար հիմնական քաղաքական թիրախն է՝ պաշարներ հավաքագրելը, կոնսոլիդացիան եւ ԱլԳ ապագան:

Ըստ իս, առնվազն մի շարք հարցերի կարելի է անդրադառնալ Ռիգայի գագաթնաժողովում, հատկապես հնարավոր ոլորտային համագործակցության առումով. օրինակ, Վիզաների դյուրացումից անցում վիզաների ազատականացման գործընթացին, «Հորիզոն 2020» ծրագրին միանալը, COSME ծրագրին միանալը, մշակութային, երիտասարդության և քաղաքացիական հասարակության զարգացման, ազատ երկնքի քաղաքականության շրջանակներում համագործակցությանը, տուրիզմի, գյուղատնտեսության, արդարադատության և մարդու իրավունքների հարցերի շուրջ և այլն: Հուսանք, որ երկուստեք կցուցաբերվի կամք ու ճկունություն այս անգամ վերադառնալ իրական գործնական ծրագրերով:

Ընդանրապես մեր համար չէի դնի հարցադրումը, թե ինչ կլինի Ռիգայում, բայց ավելի շատ՝ իսկ ինչ պետք է անել Ռիգայից հետո: Այստեղ պետք է նշել, որ պատասխանը մեր մեջ է:

Թեպետ Հայաստանը Եվրոպային հայտարարում է «և-և»-ի իր պատրաստակամությունը, սակայն դրան ուղղված ներքին որևէ տեղաշարժ չի երևում: Ներքին դիսկուրսներն այդպես էլ սահմանափակվեցին Ռուսաստանի հետ հարաբերու­թյունների կարևորությունն ընգծելու ջահն ավելի վեր բարձրացնելու ճիգերով: Եվրոպական ջահը անտեսվեց: Նման իրավիճակում Հայաստանի իշխանու­թյուն­ները մեկ ելք ունեն:

Արդեն երկու տասնամյակ է երկրի օրակարգում են կոռուպցիան վերացնելու, պետական կառավարման որակը կտրուկ փոխելու, շուկան մենաշնորհներից պաշտպանելու, ավելի ազատական ու մատչելի դարձնելու, սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ­ներ ներդնելու և երկիրն արդիականացնելու այլ խնդիրներ: Հենց այս խնդիրները լուծելու մեջ է «և-և»-ի բանալին. ինքնուրույն պիտի փորձենք իրականացնել բոլոր այն խոստումները, որ տվել ենք եվրոպացիներին՝ սեփական ուժերով: Այս խնդիրների լուծումները Հայաստանում են: Եվրոպան, բնականաբար, օժանդակության ձեռք է մեկնելու հիմնականում նրանց, ովքեր առավելագույն պատրաստակամություն կցուցաբերեն և վստահություն կներշնչեն խոստումների իրականացման տեսանկյունից:

Սակայն սեփական ռեսուրսներով նման խնդիրներ լուծելը պահանջում է ներքին քաղաքական-վարչական համակարգի փոխակերպում: Կա՞ արդյոք նման փոխակերպումների քաղաքական կամք: Հենց այս հարցի պատասխանին են սպասում Եվրոպայում: Առայժմ նման տեղաշարժ չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ