Որոշել են միանգամից վաճառել. ժամանակ
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ կառավարության այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում երեկ երեկոյան հայտնվեց մի ուշագրավ նախագիծ: «Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Դրա համար կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացնել այդտեղ պետք է ավելանա «Հայփոստ» ՓԲԸ-ի անունը: […]





































