Նախագահն ընդունել է Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և համագործակցության ամրապնդման ու փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել հաճախակի փոխայցելությունները, որոնք, Հանրապետության նախագահի խոսքով, հնարավորություն են ընձեռում անկաշկանդ մթնոլորտում համակողմանի քննարկել մասնագիտական հարցեր, կարծիքներ փոխանակել Սահմանադրության ոլորտին առնչվող […]





































