04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

13 տարեկան Արմանը տան միակ կերակրողն է, մայրը անկողնային հիվանդ է /վիդեո/

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

«13-ամյա Արմանը, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա»,- ասում է Արմանը: Դժվար է հավատալ, որ Հետքի տեսանյութում պատկերված վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10:

52-ամյա Մարինե Լալայանը, ով արդեն երկու ամիս անկողին է ընկել, նույնիսկ չգիտի, թե ինչ հիվանդությամբ է տառապում, ցավում է ամբողջ մարմինը, բոլոր ոսկորները. «Արմանս շտապօգնություն ա կանչում, ուզում են ինձ տանեն հիվանդանոց, բայց փող չունեմ, ինչով բուժվեմ, համ էլ երկու էրեխեքս հիվանդանոցում են մահացել, էլ ես կգնա՞մ»,- հազիվ բառերը արտասանելով՝ ասում էր տիկին Մարինեն ու պատմում, որ երբ ամուսինը ողջ է եղել, լավ են ապրել: Նրա մահից հետո ամուսնու եղբայրը հայտնվել է կալանավայրում, տունը վաճառել են ու տասը տարուց ավելի ապրում են ուրիշի վագոն-տնակում:

13 տարեկան Արման Լալայանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության թոշակ, հատուկ դպրոցում սովորել է մինչև 7-րդ դասարանը: Այս տարի դպրոց չի կարողացել գնալ. պիտի աշխատի, պահի հիվանդ մորն ու իրեն:

Մարինեն նույնիսկ հաշմանդամության թոշակ չի ստանում, չեն դիմել համապատասխան հանձնաժողովին:

Նրա ցանկությունը տղայի լուսավոր ապագան է. «Եթե բարի մարդիկ կան, կաջակցեն, բայց կա՞ն բարի մարդիկ: Եթե կարան, թող ինձ հիվանդանոց տանեն անվճար, փող չունեմ: Գոնե մի երկու-երեք տարի էլ ապրեմ, դառնա չափահաս: Գիշերը որ ժամին լինի, էրեխուն ձեն եմ տալի… նստելը մի կերպ նստում եմ… էս ինչ կյանք ա, ավելի լավ չի՞ մեռնեմ, գնամ իմ տղերքի կողքը: Արմանն ա ավլում, մաքրում դոմիկը, մեկ-մեկ հարևններս են գալիս… ուզում եմ Արմանս տուն ունենա, աշխատանք ունենա, ինքը աշխատող ա, կաշխատի իրան կպահի»:

 

13-ամյա Արմանի հեռախոսահամարն է` (+37498) 85 56 11:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ