30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախից եկեղ Ջահը Գեղարքունիքի բնաիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին Վարդենիսում

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է:  Արցախից եկեղ Ջահը Գեղարքունիքի բնաիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին Վարդենիսում:  Ջահը  հայրենի քաղաք տեղափոխելու պատիվն այս անգամ վերապահվել էր  Հայաստանի կրկնակի փոխչեմպիոն, ըմբիշ Տիգրան Շաբոյանին:

Ըստ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի` Վարդենիս քաղաքն այս խաղերին  ներկայանալու է 2 մարզաձևով` շախմատ և բազկամարտ:  Նշված մարզաձևերից   բացի մարզն ընդհանրապես կներկայանա  նաև  սեղանի թենիսով և  լողափնյա վոլեյբոլով:  «Մեդալների ու առավել ևս դրանց գույների մասին չենք մտածում: Կարևորում ենք խաղերի գաղափարախոսությունը, որը լավագույն ձևով ընդգծված է խաղերի կարգախոսում ` Միասնություն սպորտով»,- ասում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի այս ջահը, որը վառվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, անցել է Արցախի  շրջաններով մինչև խաղերի մեկնարկը կանցնի նաև  Հայաստանի բոլոր մարզերով և օգոստոսի երկուսին համայն հայության մայրաքաղաք Երևանում կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը: Ջահի երթուղու հաջորդ կանգառը Տավուշի Մարզի Բերդ քաղաքն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ