31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ծանոթացեք ձեր նորանշանակ ԿԳՍՄ նախարարի հետ, թե բա «պայքարեցինք, սորոսը վախեցավ, փախավ

Ծանոթացեք ձեր նորանշանակ ԿԳՍՄ նախարարի հետ, թե բա «պայքարեցինք, սորոսը վախեցավ, փախավ», ըհը, բա չէ, սարսափել էր… Սորոսը իր գործն ընդամենը արել է, էլ անելիք չուներ։ Ողջ պետությունը զավթել են ու հիմա իրենց ծրագրերը ոչ թե սորոսի գրանտով, այլ պետական բյուջեյով են իրագործում… Դե վայելեք, իդիոտներ… Ձեզ քիչ է… Գրում է օգտատեր Զաքար Խոջաբաղյանը:

Արցախի ճանապարհի փակ մնալը ձեռնտու է իշխանություններին. Հրապարակ

Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։ Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով […]

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԱՄՆ պետքարտուղարություն

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,-գրել է Փրայսը։

Նոր պաշտոնանկություն է սպասվում, Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է հարցը , որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Պատճառաբանվում է այսպես. քաղաքական իշխանությունները դժգոհ են այս պահին ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքից: Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատման լուրին, հայտնեց, որ այս […]

Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ դիմում են Հայաստանի քաղաքացի դառնալու համար. Հրապարակ

– 2020 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։ Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն […]

Փաշինյանին հայհոյելով՝ դարձավ ռեկտորի պաշտոնակատար. Հրապարակ

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտորի ԺՊ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը, ով միշտ քննադատել է, որոշ շրջանակներում՝ նույնիսկ հայհոյել Նիկոլ Փաշինյանին։ Չնայած ՔՊ-ն դեմ էր նրա նշանակմանը, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը 42 էջանոց նամակ է գրել վարչապետին՝ նշելով, թե ինչու չի կարող Պետրոսյանը նշանակվել, սակայն կառավարության […]

Ձոն Ժաննա Անդրեասյանին. Իշխան Զաքարյանի տիկինը հրճվանքի մեջ է. Իրավունք

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Ժաննա Անդրեասյանին նշանակել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար: Այս մասին ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում արված հրապարակումը մեծ ուրախություն է պարգեւել ո՛չ ավել, ո՛չ պակաս երբեմնի ընդդիմադիր, իսկ հիմա անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի տիկինոջը՝ 2009-2017թթ.-ին Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:  «Շնորհավորում եմ, շատ ուրախ […]

Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները․ ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը […]

Այս իրավիճակը Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Նամակը՝ ստորև. «Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների […]

Եթե Նիկոլի փոխարեն լիներ ձեր խոսքերով ասած` «մերժված» Սերժ Սարգսյանը, ապա վստահաբար պատմությունը կրկնվելու էր երկրորդ անգամ. ազատագրումը նորից էր սկսվելու. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե Նիկոլի փոխարեն լիներ ձեր խոսքերով ասած` «մերժված» Սերժ Սարգսյանը, ապա վստահաբար պատմությունը կրկնվելու էր երկրորդ անգամ: Ազատագրումը նորից էր սկսվելու:   Մյուս կողմից էլ վստահաբար այս ամենը տեղի չէր ունենա, քանզի Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու դեպքում Արցախի հարցը 2020թ. դրությամբ լուծված էր լինելու` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ