21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում Լավրովին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո ռուս դիվանագետը բանակցություններ է անցկացնելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հաղորդվում է, որ Ալիևի հետ հանդիպման ընթաքում Լավրովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների շուրջ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ