05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախարարի զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ի սկզբանե ներքին որոշում է ունեցել՝ ե՛ւ դատավոր Զարուհի Նախշքարյանի, ե՛ւ դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր նեղ թիմի մոտ անկեղծացել է, թե նպատակ չունի Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն, իհարկե, ուղիղ խոսք չի տվել որեւէ բան Ստեփանյանի կողմնակիցներին, սակայն ինչպես նկատում ենք, նրա զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել:

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւան քաղաքի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, իսկ Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. սա Ստեփանյանի երկրորդ նկատողությունն էր»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ