03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ոչ թե շտկել են, այլ ընդհակառակը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նկատեց, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։  «Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են […]

Աշոտյանը մեկնել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված  ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:  Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և “Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան” հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Այցի ընթացքում […]

Ոստիկանապետը գոհ է

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում: Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է […]

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել ս.թ. մայիսի 27-29-ը Խորվաթիայի Ռովին քաղաքում տեղի ունեցած՝ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի100-րդ նստաշրջանի կապակցությամբ՝ կայացված որոշումները ներկայացնելովմտացածին և կամայական մեկնաբանություններով: Դեռևս 2014թ. աշնանը Սամարղանդում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի ԶՀԿ ԳԽ99-րդ նստաշրջանում Ադրբեջանը հանդես էր եկել կազմակերպությաննպատակներին հակասող քաղաքականացված բանաձևի նախագծով, որն առանցքննարկվելու հանվել էր օրակարգից՝ հայկական պատվիրակության ձանքերով […]

Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաև ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ […]

Վարչապետի կատարած այցի ընթացքում, որոշակի աշխուժություն մտավ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների մեջ

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ներկայացնելով ՀՀ գործարար և ներդրումային միջավայրը: Իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշում ՀՀ առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ տարածքում, Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, հանդիսանում է Եվրասիական տնտեսական […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա ԴաչիչինԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:  Իվիցա Դաչիչի հետ Ազգային ժողով են այցելել ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով […]

Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի

 Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի Հայաստանի Հանրապետությունը շարունաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Այս առումով նշանակալի է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի […]

Սերգո Կարապետյանը դժգոհ է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ պտղատու ծառերն ու այգիները կարկտահարությունից պաշտպանելու համար Հայաստանում պետք է տարածել ցանցային եղանակը, քանի որ դրանց պաշտպանությունը 100% է։ «Մայիսի 19-24-ին հանրապետությունում տեղացած կարկտի հետևանքով Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի ու Շիրակի մարզերում գյուղատնտեսությանը վնաս է հասցվել, որի չափերը ներկայումս հաշվարկվում է և կներևկայացնեմ ավելի ուշ։ […]

«Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…». սկանդալ նախագահի շուրջ

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական հանրահավաքները: Թուրքական «hbrdr.com» կայքի հաղորդմամբ` Քահրամանմարաշում (Մարաշ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատական խոսքեր է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է  Ermenihaber.am-ը: Ստորև ներկայացնում ենք Էրդողանին ուղղված քննադատություններից առավել ուշագրավ հատվածները. -Հունիսի 7-ը հայրենի հողերը թողած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ