18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարորդներին նոր ձեւով են «քցում». Հրապարակ

«Հրապարակ» -ը վերջին օրերին ընթերցողներից մեծ թվով զանգեր է ստանում` կապված կեղծ ԱՊՊԱ պայմանագրերի հետ: Այս առիթով օրաթերթը ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ շուկայում հայտնվել են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կնքող գործակալներ: 

Բանն այն է, որ հուլիսը ԱՊՊԱ պայմանագրեր վերակնքելու ակտիվ շրջան է եւ հայազգի «օստապբենդերները» որոշել են  «առ ու փախի» սկզբունքով «քցել» վարորդներին: 

Նրանք վերցնում են վարորդների բազային տվյալները, զանգահարում եւ առաջարկում վերջիններիս ավելի էժան պայմանագիր: Բնականաբար հետագայում այդ «պայմանագրերը» որեւիցե իրավական հիմք չեն կարող ունենալ, եւ վարորդները ստիպված են լինելու կնքել նույն գործարքը երկրորդ անգամ: 

Օրվա ամբողջական լրահոսը` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ