20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զենքով ու Սերժ Սարգսյանի նկարով. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Մարինա Պողոսյանը դատարանում իր ելույթը սկսեց հայտարարությամբ. «Քննիչ Պարույր Աղաբաբյանը կամ կոռումպացված է, կամ անգրագետ քննիչ է, ընդ որում՝ երկուսն էլ հանցագործություն է, և ես հիմա կհիմնավորեմ իմ հայտարարությունը»:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանի՝ քրեական գործը կարճելու մասին որոշման:

Մարինա Պողոսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ իրեն մեղադրելով շորթման մեջ: Քննիչը կարճել էր քրեական գործի վարույթը, որն այժմ բողոքարկվում է դատարանում:

Մարինա Պողոսյանը նշեց, որ գործի քննությամբ այդպես էլ չի պարզվել, թե ով է այն անձը, ումից ինքը իբր շորթում էր կատարել. «Հովհաննես Երիցյանը հայտարարություն է տվել այն մասին, թե ես փորձել եմ Վարդան Գինոսյանից շորթել իրեն պատկանող անշարժ գույքը՝ այն դեպքում, երբ նախքան հայտարարություն տալը Երիցյանն արդեն վաճառած է եղել այդ տունը, այսինքն՝ գույքը չի պատկանել նրան, որ ես էլ շորթեի»:

Իրավապաշտպանը պնդեց, որ Հովհաննես Երիցյանը ոչ միայն սուտ մատնություն է արել, այլև փորձել է կեղծ ապացույցներ ստեղծել, որպեսզի քննչական մարմինը քրեական հետապնդման ենթարկի իրեն: Մարինա Պողոսյանը դատարանում բացահայտեց, թե Հովհաննես Երիցյանն ինչպիսի վարքագիծ է դրսևորել նախաքննության ընթացքում. «Երիցյանը հայհոյանքներ է տվել ինձ, և ես գրավոր խնդրել եմ, որպեսզի արգելեն նրան ստորացնել ինձ։ Պարույր Աղաբաբյանը առերես հարցաքննության ժամանակ ընդհանրապես ոչ արձանագրել է հայհոյանքները, ոչ էլ անդրադարձել է դրանց»:

«Վելես» ՀԿ նախագահը նշեց, որ նախաքննության մարմինն այնքան շատ է ապօրինություններ թույլ տվել, որ իրեն ժամանակը չի բավականացնի բոլորը թվարկելու համար. «Առերես հարցաքննության ժամանակ գործի հետ կապ չունեցող քննիչները ազատ ելումուտ էին անում սենյակում, երևի անհանգիստ էին, որ իրենց հովանավոր Երիցյանը կարող է հանկարծ վատանալ, իրենք էլ հով անեն, որ ուշքի գա: Սրանք այլասերված են, տասը հոգով հավաքվում են ու գրուպավոյ առերեսում են անցկացնում: Գրուպավոյ ուրիշ բաներ լսել էինք, բայց առերեսում չէինք լսել…»:

Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ Երիցյանը պարզապես փախել է առերես հարցաքննությունից. «Ես նրան հարցեր էի տալիս, որոնք կարող էին բացահայտել նրա կատարած հանցագործությունները, իսկ Երիցյանը պարզապես փախավ, ու քննիչը չարձանագրեց դա և առերես հարցաքննությունը չավարտած՝ կարճեց գործի քննությունը»:

«Երիցյանը առերեսմանը զենքով ու Սերժ Սարգսյանի նկարով էր եկել: Նկարը դեռ ոչինչ, ուզում էր՝ թող տատու աներ իր ճակատին, բայց զենքո՞վ: Բա սա քննի՞չ է»,- Պարույր Աղաբաբյանին մատնացույց անելով՝ հռետորական հարց ուղղեց Մարինա Պողոսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ