30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ջերմաստիճանը կնվազի

Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ին, 28-ին հյուսիսային շրջաններում, 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին էապես չի փոխվի, 25-27-ին կնվազի 3-4 աստիճանով:

Դի է հայտնաբերվել

Հունիսի 24-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երանի Մարգարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1930 թ. ծնված Է. Ֆ.-ի դին:

Օսիպյանը վեճի բռնվեց ակտիվիստների հետ. ոստիկանները ստուգում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին և հայտնեց, որ ահզանգեր են ստացել, որ պողոտա բերված աղբամանների մեջ քարեր կան: Ցուցարարները նշեցին, որ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ կա այդ արկղերի մեջ: «Այդտեղ շինարարական աղբ է, պարոն փոխոստիկանապետ»: Ոստիկանները ստուգեցին, դատարկեցին աղբարկղերը, սակայն քարեր չգտան: […]

Աշխարհի ամենազարմանալի 10 շատրվանները /ֆոտո/

Հին ժամանակներում շատրվանները գոյություն են ունեցել կենցաղային կիրառման համար` նրանցից ջուր են խմել, այնտեղ լվացք են արել: Այսօր նրանք վերածվել են բացարձակապես անօգուտ, սակայն քաղաքաներին հիանալի տեսք հաղորդող զարդարանքների` ինժեներական մտքի դրսեւորման եւ ճարտարապետական փոքրիկ գլուխգործոցների, որոնք կառուցվում են խողովակների, քարի եւ ջրի օգնությամբ:  

Բոլորիս անունից շնորհակալություն քեզ՝ Քըրք Քրքորյան. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հանրապետության Նախագահը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այնուհետև Մայր տաճարում Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին […]

Հոսանքամայդան Երեւանում. Ռուսական զլմ-ների անդրադարձը /վիդեո/

Ռուսական զլմ-ները ակտիվ կերպով շարունակում են լուսաբանել Երեւանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Մեկնաբանությունները, սակայն, այլ լույսի տակ են` Երեւանի ցույցերը համեմատում են ուկրաինական մայդանի հետ, անվանում «հոսանքամայդան», անգամ քաղաքական ենթատեքստ տալիս: Интерфакс-ը գրում է, ակցիայի մասնակիցները երկու խմբի են բաժանվել եւ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Նրանց մի մասը դեմ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ […]

Ցուցարարների մոտ սառը զենք է հայտնաբերվել. ոստիկանության ողջամիտ ժամկետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էր: Սակայն նա չմոտացավ ակտիվիստներին: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքող քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել:  «Ոստիկանությունը բացի տեսանելի աշխատանքից, անտեսանելի աշխատանք է կատարում, ինչի մասին երբեմն չենք բարձրաձայնում, դուք չեք էլ իմանում: Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են  հայտնաբերվել […]

Անժելա Սարգսյանը միացավ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք« երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին միացել էին շատ հայտնիներ, իսկ ավելի ուշ որոշում էր կայացվել, որ վերջիններս և պատգամավորները պետք է  կենդանի պատ կազմեն ցուցարարների և ոստիկանության միջև: Դերասանուհի Անժելա Սարգսյանը միացել է ցուցարարներին. նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:   

Ինչ է ասվում Բաղրամյան քսանվեցում

Եթե մենք պետություն ենք: Եթե միտինգավորները իսկապես ցանկանում են ապացուցել, որ իրենց շարքերում սադրիչներ չկան, այլ նպատակ հետապնդողներ չկան, եւ իրենց թիվ մեկ խնդիրը հարցը` էլէներգիայի սակագնի կարգավորումն է… Պետք է գնան, լսեն իրենց ինչ է ասվում Բաղրամյան քսանվեցում, հետո որոշեն իրենք քայլերը: Հ Գ Հակառակը չի հասկացվի.. Հակառակը կմածենք, որ մոդերատորները` իսկական կազմակերպիչները, որոնք չեն երեւում, թույլ […]

Հայաստան կայցելի Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը

Հունիսի 24-25-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Նախատեսված են Չեխիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հունիսի 25-ին կկայանան Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ