Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ […]




































