17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

«Ջրաշխարհի» պատճառով Նոր նորքի բնակիչները իրենց բնական կարիքները հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցները.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Երբ մեկնարկում է ամառային հանգստի սեզոնը, Նոր նորքի մի քանի զանգվածների բնակիչները պետք է ամռան տապին երազեն լողանալու, լվացք անելու, ճաշ եփելու ու առհասարակ, խմելու ջուր ունենալու մասին։ Իսկ միակ պատճառն այն է, որ իր աշխատանքն է սկսում «Ջրաշխարհ» զվարճանքների համալիրը։ Համենայնդեպս, Մասիվի բնակիչները իրենց ջուր չունենալը պատճառաբանում են բացառապես սեզոնին «Ջրաշխարհի» աշխատանքների վերսկսումով։

«Բա ո՞նց է լինում, որ տարվա մյուս եղանակներին նորմալ ջուր ունենք, բայց հենց ամառը գալիս է, «Ջրաշխարհը» սկսում է իր աշխատանքը, մեր ջրերը կտրվում են։ Ով ինչ ուզում է ասի, այստեղ ուրիշ ոչ մի տրմաբանական բացատրություն չկա»,– թերթի  հետ զրույցում դժգոհեց Նոր Նորքի առաջին զանգվածի բնակչուհի Ռուզաննան։ Հարակից շենքի բնակիչներից մեկն էլ պատմեց, որ ջուր չունենալու պատճառով բնակիչներից շատերը բնական կարիքները հարկադրված հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցը, ինչը սարսափելի հակահիգենիկ, հակասանիտարական վիճակ է ստեղծում տարածքում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ