03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուշագրավ փաստեր՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի՝ Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի այս տարվա մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռեւս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը։

«Ժողովրդի» տեղեկություններով՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, իր եղբոր եւ նրա ընկերների համար Երեւանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը։ Սակայն գործն այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություներով, ԱԱԾ–ն Տլեի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին, «պատանդ» է վերցրել, որպեսզի նրա եղբորը եւ ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին։ Այդպես էլ եղել է, նրանք հանձնվել են, սկայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել։ Ավելին՝ մտադրված են նրան մեղադրանք առաջադրել սպանության օժանդակության հատկանիշներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ