13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ինը կին դարձել է բռնության զոհ

«Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեպքերի քանակը շատ անհանգստացնող է»,-«Հենարան»  մամուլի ակումբում կարծիք հայտնեց «Ընտանեկան բռնության կանխարգելման» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը՝ հղում անելով ընտանեկան բռնության ենթարկվածների վիճակագրությանը, որը եռակի աճ է գրանցել.

« Ըստ պաշտոնական տվյալների, եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բռնության  ենթարկվածների թիվը եղել է՝ 580 դեպք, ապա այս տարի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է՝ 1501 դեպք»:

Կաժոյանի  փոխանցմամբ՝ անցած ամբողջ տարվա ընթացքում բռնության ենթարկվելու հետևանքով յոթ կին է մահացել, իսկ այս տարի սեպտեմբերի դրությամբ՝ իննը: Պերճուհի Կաժոյանի գնահատմամբ՝ հաճախ կանայք բռնության ենթարկվելու դեպքում խուսափում են ոստիկանություն դիմել, քան որ ոստիկանության նկատմամբ վստահության պակաս կա և դիմում են ավելի շատ հասարակական կազմակերպություններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ