03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկին վարչապետի ունեցվածքը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014-ի վերջին կազմել են 2 մլն 500 հազար դրամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 26 հազար 124 դոլար: Սարգսյանը փոխառություններից որպես տոկոսավճար ստացել է 37 մլն 830 հազար դրամի եկամուտ, իսկ փոխառության չափը կազմել է 971 հազար 783 դոլար: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու բնակարան, երկու անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, մեկ ավտոտնակ:

Դեսպանի կինը` Գոհար Սարգսյանը, անցած տարի 12 մլն 300 հազար դրամով գնել է անհատական բնակելի տուն, իսկ 70 հազար դոլարով` «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: Սարգսյանի կինը անցած տարի ստացել է 161 հազար 960 դոլարի փոխառություն, նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար եվրո: Իսկ վարձակալությունից ստացած եկամուտները կազմել են 6 հազար եվրո:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ