05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից մահացած պահակ…Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Արթուրը մեղադրվում է տուժող Տիգրան Պ.-ի որովայնի շրջանին կտրող-ծակող գործիքով հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է Կոմայգում, գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում:

Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչում, նա պնդում է, որ տուժողին ինքը չի դանակահարել, ծանր վնաս չի պատճառել:

Դատարանում տուժողը «չի ճանաչել» ամբաստանյալ Արթուրին՝ որպես իրեն ծանր մարմնական վնասվածք պատճառողի: Նկարագրել է, որ իրեն հարվածողը ավելի կարճահասակ է եղել՝ իր հիշելով:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե իրեն առաջին օգնությունը Կոմայգում ցույց է տվել մի աղջիկ: Բայց ավելի ուշ ինքն իմացել է, որ դա աղջկա շորերով տղա է եղել…

Կոնկրետ Արթուրի անունը հայտնել, նրա դեմ ցուցմունքներ են տվել դեպքի վայրում եղած վկաներ, ովքեր առերես հարցաքննությամբ պնդել են իրենց ցուցմունքները: Նրանք ծանոթ են եղել Արթուրին, հայտնել են, թե վիճաբանություն է եղել Կոմայգում: Արթուր Ա.-ն եղել է ագրեսիվ, նա հարվածել է տուժողի որովայնին…

Վկաների մի մասը, այդ թվում՝ առանցքային վկա Տիգրան Ք.-ն,  Կոմայգու գիշերային այն «աշխատողներից է», ովքեր «աշխատավայր» են ներկայանում զգեստափոխված…

Որոշ վկաներ, այդ թվում՝ Տիգրան Ք.-ն, այդպես էլ դատարան չներկայացան, նրանց բերման ենթարկելու որոշումները չկատարվեցին, դատարանում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

Այս դատական նիստին հրապարակվեց տուժողի բարեկամի ցուցմունքը: Այս վկային բերման ենթարկելու որոշումը նույնպես չէր կատարվել, ոստիկանները վկային չէին գտել…

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ տուժող Տիգրանն իր բարեկամն է, նա դեպքից ոչ շատ առաջ Ռուսաստանից եկել էր Հայաստան: Բարեկամը նրա հետ սերտ շփումներ չի ունեցել:

Դեպքի օրվա վաղ առավոտյան Տիգրանը զանգել է վկային ու խնդրել է, որ նա գնա «Մուրացանի հոսպիտալի մոտ»: Վկան այդ հոսպիտալից մոտ երկու հարյուր մետրի վրա է բնակվում: Նա անմիջապես գնացել ու հանդիպման վայրում տեսել է Տիգրանին, ում որովայնի մասն արյունոտ էր: Տիգրանը բարեկամին ասել է, թե «Ոսկու շուկայի մոտ» ինչ-որ մեկը մոտեցել, իրենից ծխախոտ է խնդրել, ինքը չի տվել, իրենց միջև վիճաբանություն է առաջացել, ու անծանոթ երիտասարդը դանակով հարվածել է իրեն:

Տուժողի բարեկամն անմիջապես տաքսի ծառայություն է զանգել, տաքսիով Տիգրանին տարել է հիվանդանոց:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ