13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

WTA. Սերենա Ուիլյամսը` լավագույն թենիսիստուհի

armsport.am-ը գրում է.  Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը WTA-ի կայքի վարկածով ճանաչվել է հունիսի լավագույն թենիսիստուհի։   Ամռան առաջին ամսվա լավագույն ծագող աստղ է ճանաչվել իսպանուհի Գարբին Մուգուրուսան։ Հունիսի լավագույն հարվածի հեղինակն է սերբ Անա Իվանովիչը Բիրմինհեմում կայացած մրցաշարում։   Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի կանանց մրցաշարի եզրափակչում հանդիպել էին հենց Ուիլյամսը եւ Մուգուրուսան։

Որտեղ են հանգստանալու Մանվել Գրիգորյանն ու Սամվել Ալեքսանյանը

ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվելը Գրիգորյանն  ակտիվ հանգստի ժամանակ չի գտնի, քանի «Երկրապահում» անելիքները շատ են: Նա Henaran.am-ին ասաց, որ պատանի երկրապահների հետ կգնա ճամբար, որն ավանդույթի համաձայն անց են կացնում Սևանա լճի մոտ: «Լավ, մաքուր օդ է, անտառ, ես դա եմ հանգիստ համարում: Երեխաների հետ գնում ենք էնտեղ, առավոտները աշխարհի տակ ինչքան ծիտ կա՝ էնտեղ […]

«ԲՄՎ»-ն անցել է 17-ամյա աղջկա ոտնաթաթի վրայով

Հուլիսի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Կոտայքի փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում պատահաբար անցել է 17-ամյա աղջկա ոտնաթաթի վրայով, ով մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի խորհրդարանում Կորեա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները նպաստում են հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն […]

«Ես տեսա գեներալի, ով ատում է պատերազմը»

Էլեկրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ մի փոքրիկ դետալ աչքովս ընկավ: Ես չգիտեմ նման բան երբևէ եղել է, անձամբ ես չեմ մտաբերում՝ ոստիկանապետը 15 օր շարունակ Բաղրամյան փողոցում էր: 15 օրվա ու գիշերվա ընթացքում ես ուղիղ եթերով տեսա թե ինչպես է Գասպարյան Վովան բարկանում, ինչպես է խնդրում, ինչպես է համոզում: Ես առաջին անգամ տեսա ոչ կաբինետային […]

Պարային երեկույթի ժամանակ ծեր կինը տղամարդու դեմքին ծծմբաթթու է լցրել

Իժեվսկում ծեր կինը մի տղամարդու երեսին ծծմբաթթու է լցրել պարային երեկույթի ժամանակ: Նման երեկույթների ժամանակ սովորաբար հավաքվում են թոշակառուներն ու պարում: Նախնական տվյալներով` կինը հոգեկան հիվանդ է եւ նախկինում մի քանի անգամ ծծմբաթթու է լցրել կենդանիների վրա: Ոստիկանությունը փնտրում է կնոջը, իսկ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ