23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մահացել է А’Студио խմբի մենակատարը /ֆոտո/

52 տարեկանում մահացել է ռուսական А’Студио խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը Ինստագրամի իր էջում գրել է.  «Բատիրը շատ բարի եւ աստվածավախ մարդ էր` մեծ սրտով, որը կանգնեց: Ես քեզ շատ կկարոտեմ»: Նախնական տեղեկություններով` երգիչը մահացել է սրտի կաթվածից: Երկու շաբաթից պետք է ծնվեր Շուկենովի երեխան:

Ընդամենը 2 հազար դոլար է անհրաժեշտ փոքրիկ Հայկին փրկելու համար

Հայկ Մանուկյանը ծնվել է 2007 թվականին, ընտանիքը բնակվում է Վարդենիսում: Երեխայի մոտ հայտնաբերվել է Մանկական ուղեղային կաթված հիվանդությունը: Մեկ տարեկանից նա անցնում է վերականգնողական բժշկական կուրսեր: Հայկի մոտ նկատվել է առաջընթաց՝ կարողանում է կանգնել, ձեռքից բռնած քայլել և ինքնուրույն կատարել 2-3 քայլ: Ռուսաստանում վիրահատվելուց հետո հետո տղան կկարողանա քայլել, սակայն ծնողները չունեն այն իրականացնելու ֆինանսական […]

Հայերն այժմ պետք է հետապնդեն օրինական պահանջներ՝ Ցեղասպանության հավելյալ ճանաչման փոխարեն

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայ ժողովուրդն անցյալ շաբաթ անմոռանալի օրեր անցկացրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությունների ժամանակ: «Ցունամին», որից այդքան սարսափում էին թուրք ժխտողականները, շատ առումներով իրականություն դարձավ… Մինչ աշխարհասփյուռ հայությունը վերջին տարիներին զբաղված էր ոգեկոչման միջոցառումների կազմակերպմամբ, նրա ջանքերը կրկնապատկվեցին շնորհիվ որոշ անսպասելի զարգացումների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի […]

Երկրորդ շնչառություն /վիդեո/

«Ես կարծում եմ, որ անմոռուկը որպես խորհրդանիշ կարևոր է Ցեղասպանության 100 ամյա միջոցառումների շրջանակներում: Ես այն կրելու եմ մինչև տարեվերջ»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Վարդապետյանը խոսեց նաև Ցեղասպանության հարցի բարձրացման ապրիլի 24-ից հետո սկսվող ծրագրերի մասին: «Երկրորդ շնչառություն է բացվում հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,-նկատեց Վարդապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մահացել է ՀՀ ԱՄՆ-ի առաջին դեսպանը

ԱՄՆ դեսպանութունը ցավով տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ 77 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը: Դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: 35-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում դեսպան Գիլմորը նաև աշխատել է Բեռնլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում և մի շարք պատասխանատու պաշտոններ է […]

Դեռ սպասում են

«Բանակցություն չկա, բանակցություն որպես այդպիսին գոյություն չունի, կա հանձնաժողով, որն աշխատում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում տեսակետներին, որ հնարավոր է խորհրդարանական համակարգին անցում չկատարվի, այլ պահպանվի կիսանախագահական համակարգը: «Այս պահին հանձնաժողովն աշխատում է բարեփոխումների կոնկրետ փաստաթղթի վրա, […]

Վիեննայի համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24-ին, հետեւելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունած համատեղ հայ­տարարությանը, Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսա­նում են նաեւ Վիեննայի Երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, նույնաբովանդակ որոշում ըն­դունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին: Որոշման մեջ մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ ասվում է, որ վերջինը պետք է լույս սփռի իր անցյալի մութ մասերի  վրա:

Թեւանի հինգ զավակներն էլ են շնորհակալ

ԱԺ ժառանգական պատգամավոր Թեւան Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին, իր խոսքով` պարզ, մարդկային շնորհակալության մասին էր. Շնորհակալություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս: ՇնորհակալությունՖրանսուա Օլանդ,Վլադիմիր Պուտին,Տոմիսլավ Նիկոլիչ,Նիկոս Անաստասիադիս,Շնորհակալություն Ավստրիա,Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկ,ՇնորհակալությունԵվրոպական խորհրդարան,Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով,Նիլս Մուժնիեկս,Ջեֆրի Ռոբերթսոն,Ֆրանկ Չոք,Վիլիյամ Շաբաս, Իսրայել Չարնի,Ռակըփ Զարակոլու,Մայքըլ Բոլանդեր, Դոննա Ֆրիզ,Դոնալդ Բլոքսհամ, Ռոջեր Սմիթ,Հենրի Թերիո,Պատրիկ Դամբըրի,Ջենգիզ Աքթար,Էսթեր Մուջավայո,Յաիր Աուրոն,Բարոնեսա Քոքս,Ադամ ՇիֆՇնորհակալությունՔիմ Քրդաշյան և Քանյե Ուեսթ, Քլոյե ՔրդաշյանՇնորհակալությունՍերժ […]

Թափը չկոտրվի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Հատկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի՝ ապրիլի 12-ին հնչեցրած ուղերձը, որում նա 1915թ. հայերի հետ կատարվա­ծը որակեց 20-րդ դարի առաջին ցեղաս­պանություն, աշխարհում կարծես փոխեց Հայոց ցեղասպանության ճանաչման վե­րաբերյալ մոտեցումը: Դրանից հետո մե­կը մյուսին հաջորդած բանաձեւերն ու հայտարարությունները, թեեւ, ընդհանուր առմամբ իրավական տեսանկյունից գրե­թե որեւէ ազդեցություն չունեն, սակայն բեկումնային նշանակություն ունեցան հարցի ընկալման եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ