19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՈԱԱԿ-ն ուսանող-փորձագետներ է պատրաստում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագիծնուսանող-փորձագետների համար երկամսյա դասընթաց է իրականացնում: Նպատակն է նոր մասնագետներով համալրել ուսանող-փորձագետների բազան: Ըստ Հավատարմագրման կարգի` փորձագիտական խմբի 5 անդամներից մեկն ուսանող  է:

Դասընթացի մասնակիցները ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներ են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ:

Այսօր կայացած դասընթացը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Գագիկ Քթրյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց բուհերում իրականացվող փորձաքննության գործընթացը և փորձագիտական զեկույց կազմելու առանձնահատկությունները`տեսական նյութը քննարկելով հավատարմագրման գործընթացն արդեն անցած բուհերի փաստաթղթերի վրա:

Դասընթացի շրջանակներում ՈԱԱԿ աշխատակիցները և փորձագետներն ուսանող-փորձագետներին են ներկայացնում հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, հավատարմագրման գործընթացը, բուհի ինքնավերլուծության և հավելվածների  տվյալներն արդյունավետ օգտագործելու մոտեցումները, փորձագետի աշխատանքի առանձնահատկությունները և ուսանող-փորձագետի դերը գործընթացում:  

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ