03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

«Նա կորցրեց իր բոլոր հարազատներին…» /վիդեո/

«Ցեղասպանության թեման ինձ համար շատ ցավալի է: Ես այն ընտանիքից եմ, որը ներգաղթել է Հայաստան 1924 թվականին: Իմ մայրը ծնվել է Կոստանդինապոլսում: Իմ պապիկը՝ բժիշկ Փափազյանը, որը բավականին հարգված մարդ էր Հայաստանում ավարտելով Ստամբուլում ֆրանսիական բժշկական համալսարանը մասնակցել է առաջին աշխարհամարտին ու որպես բժիշկ  հասել բավականին բարձր դիրքի: Նա կորցրել է իր բոլոր հարազատներին ու […]

Մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա. Սերժ Թանկյանը՝ քաղբանտարկյալներից ու համերգից /վիդեո/

 «Ես չգիտեի, որ 24, այդչափ մարդ կա, գիտեի, որ քանի մը մարդիկ կան, որ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, տեսանկյունի համար, և իմ կարծիքն ու քո կարծիքը նույնն են, որ այն ձևով, որ մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա, եթե ուրիշ կարևոր ոճիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց SOAD ռոք խմբի ներկայացուցիչ […]

Բժշկության աղոթք

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. “Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով”։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու փրկությունը, […]

40 հազար թևկապ ու պահանջատիրության կոչ /վիդեո/

«Դու հայ ե՞ս»,-ինձ մոտենալով հարցրեց մի տղամարդ: «Այո»,-պատասխանեցի: «Ուրեմն թույլ տուր թևիդ մի թևկապ հագցնեմ»,-ասաց ու ձեռքին եղած տուփից հանելով ձեռքիս կապեց  «100-րդ տարելից, 1915, Յիշել եւ Պահանջել» վերտառությամբ մի թևկապ: Մանուել Առսլանյանը հայերեն լավ չի խոսում, բայց ապրում ու հպարտանում է հայ գենով: Ցեղասպանության 100 ամյա տարելիցին մասնակցելու համար նա Հայաստան է եկել իր […]

Քիչ անց կկայանա «1915» ֆիլմի պրեմիերան. որն է ֆիլմի գաղտնիքը /վիդեո/

 «1915» ֆիլմն այսօր ցուցադրվել է ԱՄՆ-ում և Մոսկվայում, այսօր արդեն կցուցադրվի Հայաստանում՝ Մոսկվա կինոթատրոնում: հեղինակներն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով: Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը նշեց, որ այս ֆիլմը հոգեբանության մասին է: «1915»-ը գրող Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի և բազմազգ դերակատարների՝ Սիմոն Աբգարյանի, Սեմ Փեյջի, […]

Որ երկրում են ապրում ամենամեծ կրծքեր ունեցող կանայք

Հարցումների արդյունքում պարզվել է, որ ամենամեծ կուրծք ունեցող կանայք, տղամարդկանց կարծիքով, ապրում են Ֆինլանդիայում: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, գրում է MedikForum-ը: Ամենամեծ կրծքեր ունեցող կանանց երկրների տասնյակում են հայտնվել նաեւ ԱՄՆ-ը, Գերմանիան, Վենեսուելան, Հունգարիան, Իսլանդիան:

Թմրամիջոց են հյուրասիրել, բայց չի օգտագործել

Ապրիլի 23-ին, ժամը 13.45-ին, Ջրամբար գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Ալբերտ Ս.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին և ներկայացրել 23,2 գ կշռով կանեփանման զանգված՝ հայտնելով, որ այն երկու տարի առաջ իրեն է տվել համագյուղացի Կարլենը` օգտագործելու համար: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլենի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: 

Ընտանիքի տղամարդկանց գլխատել են

Աննա (Օվսաննա) Միքայելյանի պատմությունը 1908 թ., Խարբերդ Արևիկ Զադոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ տատի պատմությունը: Թուրք և քուրդ զինվորները նրա ընտանիքի անհնազանդ տղամարդկանց շղթայել ենծառերից, ապա կանանց և երեխաների աչքի առջև յաթաղանով գլխատել: «Խարբերդ: 1915 թվական: ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը դեսպան Մորգենթաունին գրում է. «Թուրքերը հատուկ ծրագրով բնաջինջ են անում հայերին որպես ցեղ, մարդկային […]

Նոր էսթետիկա ու նոր մշակույթ. ուրիշ զգացողություն /վիդեո/

Դերասան Ռազմիկ Խոսրոևի խոսքով՝ կապված Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ նոր մշակույթ ի հայտ եկել Հայաստանում: «Եվ այցելությունները, և առանց ճոխության բայց շատ խորը հոգեբանությամբ էր կազմակերպված հատկապես սկիզբը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված