Երգահանին «պատժել են» Բաղրամյանում մարդկանց համար սենդվիչներ պատրաստելու պատճառով/վիդեո/

«Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը, որ այս անգամ այցելել էր երգահան Նիկ Եգիբյանի բնակարան, եթեր չի հեռարձակվել միայն այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներին միացած Նիկը որոշել է հաղորդման ընթացքում պատրաստած սենդվիչները հյուրասիրել ցուցարարներին: Այդ մասին երգահանը տեղեկություն է տարածել ֆեյսբուքի իր էջում և տեղադրել եթեր չհերարձակված հաղորդման տեսագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում: