12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ես չէի ուզում հացադուլի նստել. Դավիթ Սանասարյան

«Լավ եմ, պինդ եմ, ինչպես որ վստահ սկսել եմ, այնպես շարունակում եմ: Մի քիչ շոգ է, բայց պինդ եմ ու կարողանում եմ դիմակայել»,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն, ով երեկվանից հացադուլ է անում: Նա նշեց, որ սա իր պահանջը չէ Սերժ Սարգսյանին: «Ես չեմ ուզում, որ լինի Դավիթ […]

«600 հազար են ուզում, որտեղի՞ց տամ”. ազատամարտիկի այրի» /վիդեո/

Ազատամարտիկի այրի Հասմիկ Դավեյանը կառավարությունից միայն մի խնդրանք ունի` ինչ որ ձևով  օժանդակել իրեն և 16-ամյա հաշմանդամ դստերը մի քիչ  “մարդավարի” գոյատևելու համար: “Երկու հաշմանդամ ապրում ենք ծանր պայմաններում, խմելու ջուր չկա, մի քանի կիլոմետր քայլում ենք, ահավոր ա, էլ չենք դիմանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կինը: Հասմիկ Դավեյանը նշեց, […]

Դա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է, և խնդիրներ չկան. Ի. Զաքարյան

Հուլիսի 6-ին Երևանում տեղի է ունեցել համաժողով՝ «Տարեկան պետական բյուջեի կատարողականի եզրակացության բարելավում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավար անձնակազմը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: «ՀՀ Վերահսկիչ պալատում արդեն մի քանի տարի է՝ բարեփոխումներ […]

Զգուշացեք սնկային թունավորումից. կա 4 տուժած

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում  հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ: Տուժածները հոսպիտալացվել  են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով: Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:           […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ Մարսելում

Հուլիսի 3-ին Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից, […]

Ջուրը չի թանկանա. փոշմանել են

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 7-ին, իր նիստում քննարկել է«Երևան Ջուր»  ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց-ման սակագների սահմանման մասին հարցը եւ անփոփոխ թողել սակագինը: ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ նշված է. «Քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի […]

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:  Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները  նախօրեին մասնավորապես այցելել են«Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ: Նախարարները […]

Վարդավառի պահք

Հուլիսի 5-ի երեկոյից, սկսվել է Վարդավառի պահքը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքն ավարտվում է հուլիսի 10-ի երեկոյան ժամերգությունից հետո: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել: Այս տարի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 12-ին։:  

Էլի կտաքանա

ՈւշադրությունՀանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն  Հանրապետության տարածքում`   Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա: 

Հրդեհ Վանաձորում

Հուլիսի 7-ին, ժամը 02.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նժդեհ և Զորյան փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհի թիվ 1/1 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.23-ին, մարվել` 02.59-ին: Այրվել է Է. Ա.-ին պատկանող ոչ բնակելի տնակի առաստաղը (մոտ 18 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ