19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը հարգում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր անդամ-պետության իրավունքը՝ ընտրել զարգացման սեփական ուղին ու միեւնույն միաժամանակ պահպանել ԵՄ-ի հետ համագործակցությունը, գրում է РИА Новости-ն: «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ հետ ակտիվբանակցություններից, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ»,- հայտարարել է Մերկելը` նշելով, որ […]

«Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում». ԵՏՄ-Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկար

Հայաստանը, դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, հստակ սահմանեց իր տնտեսական զարգացման, քաղաքական վստահության ուղվածությունը: ԵՏՄ-ն լինելով բացառապես տնտեսական կառույց դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացմանձևաչափ: Այնուամենայնիվ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ ունի նաև քաղաքական վստահության համատեքստ: Այդ էր պատճառը, որ […]

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 18-ից 20-ը կայացել է Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացել են 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ՝ 4 տարի ժամկետով:

Սկանդալ. 19-ամյա աղջիկը մահացել է, քանի որ շտապօգնությունում որոշել են, թե իրենց հետ կատակում են

Ռուսաստանի Յարոսլավ քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Տեղի բնակչուհի 19-ամյա Նատալյա Ռեդկոզուբովան մահացել է ասթմայի նոպայից: Նրա ընկերուհին սոցցանցերի իր էջում գրել է. «Նա վատացել է տանը, ասթմայի ուժեղ նոպա է սկսվել: Նա տանն իր երկու մանկահասակ երեխաների եւ 10 տարեկան քրոջ հետ է եղել: Նատալյան այնքան վատ է եղել, որ չի կարողացել շտապօգնություն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշի հետ

Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս […]

Արմեն Աշոտյանը հանդիպել է Լատվիայի կրթության նախարարի հետ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել լատվիացի իր գործընկեր Մարիտե Սեյլեի հետ: Հանդիպման ընթացքում Լատվիայի կրթության նախարարը բարձր է գնահատել Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը թե բովանդակային և թե կազմակերպչական տեսանկյուններից և մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության […]

Այլևս «Գլենդել հիլզ»-ը չի պատասխանատու

Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նշված տարածքները ձեռք բերողներից մեկի՝ «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակ ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, ինչն անհնար է դարձնում այդ տարածքների օտարումը: Հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշում է […]

Անակնկալ ստուգումներին մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է հայրենիք

Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով   Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք:    Անցկացված վարժանքների  նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված