02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նոր կարտոֆիլը բավական էժան է

Գյուղատնտեսական տարին բարենպաստ է, կայուն բերք է ակնկալվում` նորմալ քանակությամբ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: «Չնայած չար լեզուները երաշտի տարի էին կանխատեսում, բայց ամեն ինչ հաջող է գնում: Եղանակային առումով տարին բարենպաստ է, պարզապես գյուղացիները պետք է ժամանակին անեն անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի […]

ՀՅԴ-ի ու Սուրիկ Խաչատրյանին ուղղված կրակոցների կապը

ԱԺ ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ  անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԱԺ-ում դատախազ Գևորգ Կոստանյանի պատասխանները որքանով էին համոզիչ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրան առնչվող գործերի բացահայտման ուղղությամբ։ Պատգամավորը պատասխանեց, թե այս հարցը պետք է իրավական հարթության մեջ լիարժեք քննության մտցվի. «Ինչ վերաբերում է կասկածյալների հնարավոր շրջանակների մասին հրապարակումներին, մի բան մեր […]

Գալուստ Սահակյանը ուղերձը

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ:  Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության,  որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված […]

Մի մոտեցում՝ «յա պեռվիյ»

Թե ինչու «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չէր միացել էլեկտրաէներգիայի թանկացման հարցի ուսումնասիրության համար ԱԺ «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» խմբակցությունների՝ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ  Հակոբյանը բացատրեց, որ իր համար ընդունելի չէ, երբ քաղաքական ուժը փորձում է ներկայանալ, թե ինքն ամենաընդդիմադիրն է: «Ցավոք սրտի, մեր քաղաքական մշակույթում, հատկապես […]

«Էնվեր փաշան 80 Աթաթուրք արժե». սկանդալ թուրքական հեռուստաալիքի եթերում /վիդեո/

Թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում սուր վիճաբանություն է ծագել հյուրերի` պատմաբան պրոֆեսոր Ահմեթ Շիմշիրգիլի և «Թուրքիայի առօրյան» ամսագրի գլխավոր խմբագիր Մուսթաֆա Չալըքի միջև, գրում է Ermenihaber.am-ը: Օսմանյան կայսրության կործանման թեմայով հաղորդման ժամանակ Չալքընը գովել է երիտթուրքական առաջնորդ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացող Էնվեր փաշային` ասելով. «Արդյոք մոտ անցյալում […]

Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը

Քիչ առաջ լուր ստացվեց, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչնդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության […]

Փողոց դուրս գալ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ օրակարգային հարցերը առհասարակ  չեն դառնում ԱԺ օրակարգի հարց: Նրա փոխանցմամբ ամենակարևոր օրակարգային հարցը պետք է լիներ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը. «Ժողովրդին ամենահուզող հարցը դա հոսանքի թանկացման խնդիրն է ու մենք փորձեցինք հավաքել 44 ստորագրություններ, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրենք, սակայն ԱԺ ղեկավարությունը […]

Շարքից դուրս եկած

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը կվերածվի քաղաքական անհնազանդության: «Առաջին հերթին բողոքի ձայն չեն բարձրացնում քաղաքացիները, այլ ընդամենը շատ փոքրիկ մի խմբակ է բողոքի ձայն բարձրացնում»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց փորձագետը: Վերջինս նշեց, որ պետք է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում է գտնվում հասարակությունը:  «Հասարակության վիճակը բավականին […]

Կձևավորվի՞ եռյակ կամ քառյակ

 «Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ մեր կողմից նույնպես ուսումնասիրություններ կատարվում են, բայց հիմնականում  մի քանի հարցեր կան, որ  դեռ մնում են օդից կախված, առաջինը այն, որ առհասարակ մեր էներգետիկ համակարգը կարիք ունի շատ լուրջ ուսումնասիրության, որը կարող է հիմք դառնալ հետագա ուսումնասիրությունների լուրջ սցենարին: Քանի դեռ չկա միասնական գնահատական , անգամ մեկ միավոր գնի աճը  լուրջ սոցիալտնտեսական […]

ՃՈ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 մեքենա

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում այսօր, ժամը 10.30-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց. 5-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 8-ը` մարզերում, որոնց վարորդները` անչափահաս: Ոստիկանությունից հիշեցնում են, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված