Առգրավված ձկները` կարիքավորներին
Քննարկվել են որսի արգելքի շրջանում երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել […]





































