Երբ գինդ իմանաս․․․
Ինձ ընդհանրապես դուր չեն գալիս գոռոզամիտ մարդիկ, որոնք իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից։ Ցանկանում ես նրանց ռուբլի տալ ու ասել՝ գինդ իմանաս, մանրը կվերադարձնես․․․ Լեւ Տոլստոյ
Ինձ ընդհանրապես դուր չեն գալիս գոռոզամիտ մարդիկ, որոնք իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից։ Ցանկանում ես նրանց ռուբլի տալ ու ասել՝ գինդ իմանաս, մանրը կվերադարձնես․․․ Լեւ Տոլստոյ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահականը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է […]
«Այո և Ոչ» ռեալիթի շոուն այսօր ավարտվեց: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է շոուի հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ. «Ես շոուի ընթացքը կգնահատեի ոչ թե գերազանց, այլ` գերգերազանց: Ամեն բան սպասվածից շատ ավելի լավ անցավ»: Հարցին` ինչպե՞ս կգնահատեր քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությունը շոուին և ո՞ր ճակատն առավել արդյունավետ քարոզ արեց, Քոչարյանն արձագանքեց. «Իմ կողմից այս մասով գնահատական […]
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Վիրաբույժների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը նշեց, որ նիստը հրավիրված է նոր նախագահություն ընտրելու նպատակով: Միջոցառման սկզբին մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին վերջին տարիներին կյանքից հեռացած անվանի […]
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել […]
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարգադրություն է ստորագրել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, գրում է ТАСС գործակալությունը: Ինչպես նշվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ․ «2015 թվականի դեկտեմբերի 4-ին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքի հիման վրա կարգադրություն է ստորագրել Միխայիլ Սահակաշվիլիի՝ երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ՝ կապված նրա կողմից այլ […]
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու Հայաստանին ուղղված կոչին` ասաց, որ այդ ամենը Թուրքիայի կողմից Հայաստանին նետված խայծ է: Հիշեցնենք, Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Դժվարանցանելի են Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Գորիս-Սիսիան միջպետական ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երեխաների […]

































