20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինչպե՞ս կբացառվի միևնույն ԱԱՀ ունեցող մարդկանց կրկնակի քվեարկությունը

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է դասակարգել նույն ազգանուն և հայրանուն ունեցող մարդկանց, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտով: «Հնարավո՞ր է ընտրատեղամասերում մարդկանց հավելյալ ցուցակ ստեղծել, որով կառանձնացվի նույնականացման քարտով քվեարկածները և կֆիքսվի նաև նրանց հասցեները»,- հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը: […]

Եգիպտոսի իշխանությունները հերքել են ԻԼԻՊ ահաբեկիչների շարքում ՀՀ քաղաքացի լինելու լուրը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել ե ն, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,- հայտնել է նա: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թեԿահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի […]

Քննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Էդգար Հարությունյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Ալեքսանյանին, կատարել է սուտ մատնություն: […]

Ռիսկով` առաջ նայելով

«Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Վաղ էր անցում կատարելը խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, այս պահին ժամանակավրեպ է, սակայն, կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»: […]

Ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը ասել է, որ այժմ ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է, գրում է gazeta.ru-ն: “Այս իրավիճակում, երբ կան մի շարք այլ հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում՝  ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Սիրիայում, կարծում ենք, որ կարիք չկա խոսելու Բելառուսում բազա տեղակայելու մասին”,- հայտարարել է նա։

Օդի ջերմաստիճանն էականօրեն կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Երևանում հոկտեմբերի […]

ԱՄՆ-ն քողարկում է Հասթերթ դեմ թուրքական շանտաժը

Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները: 2005 թվականից […]

Սահակյանը խորհուրդ է տալիս ստուգել ընտրացուցակները

Նույնականացման քարտերի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որոշակի հարցեր ուղղելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, հիշեց, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ակտիվորեն քննարկվել է իր համանուն նախագիծը, մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորների  մշակած նախագիծն արագորեն դրական եզրակացություն է ստացել: «Ես ուզում եմ կենտրոնացնել ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, թե  ինչպես են  հասցեների առումով […]

Մեզ աշխատացնել չսովորեցնեք

Նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին: Բիշարյանը վրդովված էր, քանի որ անընդունելի էր համարում Սահակյանի հիմնավորումները նախագծի վերաբերյալ: ՕԵԿ-ական պատգամավորը  վստահ էր, որ գործարկվել է երկակի ստանդարտ: Նա հարցրեց, թե ինչո՞ւ մինչև հանրաքվեի նշանակման օրը չեն նախատեսել հանրաքվեի ընթացքում վերահսկողական […]

Հայաստանը՝ նոր բիզնես սկսելու համար աշխարհի լավագույն վայրերից մեկը․ զեկույց

Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի և նպատակային արդյունավետության գնահատում» զեկույցը, որը ներկայացնում է այն երկրները, որոնք բարենպաստ են՝ նոր բիզնես սկսելու համար։ Հայաստանն ընդգրկվել է այդ երկրների մեջ՝  189 երկրներից 5-րդ հորիզոնականում է։ Լավագույն քառյակում են՝ Նոր Զելանդիան, Մակեդոնիան, Կանադան և Հոնգ Կոնգը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ