20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

3 տարի է՝ Արծվիկ Մինասյանը ոչ մի առաջարկություն չի արել

«Նաիրիտ» գործարանի գույքը չի վաճառվել: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Էրվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: Արծվիկ Մինասյանն իր դժգոհություն հայտնեց, որ «Նաիրիտ» գործարանի գործարկման ուղղությամբ քայլեր չեն տարվում և առաջարկեց քայլեր ձեռնարկե այդ ուղղությամբ, ինչի ի պատասխան՝ Զախարյանն արձագանքեց, թե երեք տարի է՝ Արծվիկ Մինասյանը ոչ […]

Երիտասարդը սպանել է ընկերոջը՝ վախենալով, որ նա զոմբիի կվերածվի

ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են երիտասարդի, ով մեծադրվում է ընկերոջը կիթառով սպանելու մեջ։ Երիտասարդն ասել է, որ սպանել է ընկերոջը, քանի որ նա զոմբիի էր վերածվում։ 23-ամյա Դեյմոնը ասել է, որ ընկերը հանկարծ «սկսել է զոմբիի վերածվել ու փորձել է իրեն կծել», ինքն էլ վերցրել է կիթառն ու դրանով խփել ընկերոջ գլխին ու սպանել։ Հայտնի է […]

Ե՞րբ կվճարվեն «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատավարձերը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրեց, թե ի վերջո ե՞րբ է վերագործարկվելու «Վանաձոր-Քիմպրոմը», և ե՞րբ աշխատողները կստանան իրենց աշխատավարձերը: Ի պատասխան Երվանդ Զախարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերագործակման հնարավորությունը: «Հանրապետության նախագահի կողմից եղել է հանձնարարական ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները: Այս պահին այդ […]

Ցմահ դատապարտյալներին անակնկալ է սպասվում

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանի այն հարցը, որ վերաբերում էր ցմահ ազատազրկվածների գործերի վերանայամանը: Նախարարը նշեց, որ գործերի քննության վերաբերյալ պատասխան պետք է տան դատարանները, սակայն նշեց, որ նախարարության իրավասության մեջ է դատապարտյալների կեցության վերաբերյալ խնդիրները, որի ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կառավարությունը օրինագիծ կբերի ԱԺ, որով հնարավոր […]

«Ապրել խաղաղ». հայ և օտարազգի մանուկները կոչ են անում /Վիդեո/

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իր տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի կարևորում է մատաղ սերնդի դաստիարակմանն ու նրա գեղագիտական ճաշակի ձևավորմանն ուղղված միջոցառումերի կազմակերպումը: Այս առումով ՀՊՖ-ն նաև ողջունում և օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է այդ նպատակին: Հոկտեմբերի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երգի պրեմիերա էր, որը ներկայացնում էր «Ապրել խաղաղ» մանկական-երաժշտական նախագիծը: Հայ և օտարազգի բազմաթիվ […]

Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից: Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված […]

Շարմազանովը Բագրատյանին կոչ է անում հեքիաթներ չպատմել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խիստ զայրացրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն արտահայտությունները, թե իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին: Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորին իր տեսակետը որպես բացարձակ ճշմարտություն չներկայացնել: «Հարգում ենք կարծիք հայտնելու Ձեր իրավունքը, սակայն այստեղ գտնվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունենի իր սեփական կարծիքը: Պետք չէ այստեղ պատմել տարբեր հեքիաթներ Ղարաբաղն Ադրբեջանին  հանձնելու մասին: Մենք շատ հարգում […]

Թանաքոտելը հուսալի մեթոդ չէ. Հովհաննես Սահակյան

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից հարցրեց, թե ինչու նույնականացման քարտ ունեցողների համար չի կիրառվում մատերը թանաքոտելու պրակտիկան: Հովհաննես Սահակյանն արձագանքեց, որ ուսումնասիրել է մատերը թանաքոտելու տարբեր երկրներ փորձը և շատ դեպքերում այդ պրակտիկան ունեցել է բացասական հետևանքներ: «Թանաքը կարող […]

Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից Ermenihaber.am-ին հայտնեցին, որ «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածվածշինությունը […]

Ե՞րբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՕԵկ-ական պատգամվորների հորդորներին, թե պետք է փոխել հանրաքվեի օրը, հայտարարեց, որ նախագահը հրամանագրով հաստատել է հանրաքվեի օրը, ԱԺ-ն չի կարող օր փոխել: Խոսելով Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելու մասին՝ Շարմազանովը նշեց, որ ուղիղ ընտրության միջոցավ նախագահ ընտրվել է, ապա որ նորմերով կարող են հայտարարել, թե խորհրդարանական տիպի կառավարումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ