19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր

Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին,  այսօր միացել են ևս 5  կալանավոր: Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են  Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն  Վարդանյանը, Գեղամ  Ասատրյանը: «Ի պաշտպանություն Վոլոդյա […]

«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր». բրիտանացի լրագրողները Հայաստանի մասին հարուստ տպավորություններով են հեռացել

Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ բացառիկ պայմանավորվածությամբ Լոնդոնում նոյեմբերի 1-ի երեկոյան ՛՛British Guild of Travel Writers՛՛ մրցանակաբաշխություն՛2015-ն ուղեկցվել է հայկական մշակույթի և խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը: Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի դահլիճն ամբողջությամբ լցված է եղել հայկական թեմայով: Ոլորտում տարվա այս ամենակարևոր միջոցառմանը մասնակցել են լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ: 350 հյուրերի համար […]

Մեկն առաջարկում է բարձրացնել, մյուսը` կրճատել

2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը համաձայնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկման հետ, որ ոստիկանի աշխատավարձը չի համապատասխանում անհրաժեշտ մինիմումին` նշելով, որ բարձր աշխատավարձը միշտ էլ ցանկալի է: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ոստիկաններն աշխատում են 24 ժամ և այլ մասնագիտությունների համեմատ` իրենց աշխատավարձերը քիչ են: Համբարյանն արձագանքեց, որ եթե […]

2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը

2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն: «Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, […]

Արտաքին պարտքը 2016-ի տարեվերջին

2016 թվականի տարեվերջին արտաքին պարտքը կկազմի 4 մլրդ 818 մլն  դոլար: Այս մասին 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` շեշտելով, որ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին: Ըստ փոխնախարարի` 2016-ի ընթացքում արտաքին պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 443 մլն դոլար` այդ թվում ՀՀ կառավարության […]

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի  բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ   են  տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ»  ընկերությունները: Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական,  կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝  քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել  վերոնշյալ […]

Ծառուկյանը մաքուր է

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերությունից 6-ում ստուգումներն ավարտել են եւ առանձնակի խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ մնացել է ստուգել «Արարատի ցեմենտի գործարանը»: Արձագանքելով դիտարկմանը, թե պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկություններ է տվել միլիոնավոր խախտումների մասին` Խաչատրյանը […]

Թոշակների համար փող չեն գտնում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին բյուջետային քննարկումներին առավել հետաքրքիր էր, թե արդյոք հաջորդ տարի նախատեսվում է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում: Ի պատասխան` ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ հաջորդ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: «Բյուջեի մեջ աշխատավարձերը սոցիալական այդքան մեծ ազդեցություն չեն կարող թողնել: 2 տարի առաջ կտրուկ բարձրացրեցինք: Բյուջեից 80 մլրդ տարեկան […]

119.6 մլն-ով կավելանա ԱԻՆ աշխատողների գումարները

Հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2016 թվականին նախատեսվում է ուղղել 80 մլրդ 654.3 մլն դրամ: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նշված ծախսերը ներառում են ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության և քրեակատարողական համակարգի ծախսերի ֆինանսավորումները: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ