18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և […]

Մոսկվան հիշեցնում է Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան անսպասելի այցը, ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ երբ որոշակի տեղեկատվություն է առկա այցի բավանդակության մասին, ըստ էության շատ նման է այսբերգի: Այսինքն՝ դրա անտեսանելի մասը շատ ավելին է, քան այն, ինչ երևում է, ինչ հայտնվել է՝ ջրի երեսին, այսինքն՝ հրապարակի վրա: Ծածկոցի տակ տեղի ունեցող […]

Վայելեք լավագույն շրջանը․ այսօր երիտասարդների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, աշխարհը նշում է Երիտասարդության համաշխարհային օրը։ 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, […]

Դոլարը թանկանում է

Հայկական դրամը հրաժեշտ է տալիս վերջին ամիսների հաստատուն դիրքին: Վառելիքի գների համաշխարհային անկման պայմաններում Ռուսաստանի մեծ կախվածությունը նավթի ու գազի արտահանումից, ռուսական տնտեսության խախուտ վիճակը բնականաբար ազդում է ռուբլու փոխարժեքի անկման վրա:  Դրամն այլեւս «կախված չէ» ռուսական ռուբլուց: Ճիշտ հակառակն է դոլարի պարագայում` ազգային փոխարժեքը վերջին շաբաթներին նկատելի զիջում է դիրքերը: Նոյեմբերի 9-ին փոխանակման կետերում զգալի աճ արձանագրեց […]

Ռակով վարակված են` այդ կարտոֆիլն ուտել չի կարելի. 168 ժամ

Արագածոտնի 4-5 գյուղերում ոռոգման ջրի վիճակը շարունակում է աղետալի մնալ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը ահազանգեց, որ վերջին տարիների ընթացում այս տարածքը սնուցող միակ գետը՝ Գեղարոտը, խիստ աղտոտված է և տարեցտարի ավելի շատ մշակվող հողատարածքներ են շարքից դուրս գալիս: «Եթե անցած տարի 100 հեկտար էր աղտոտված, ապա այս տարի ավելի շատ է, անցած տարի մեկ […]

ԵԽԽՎ-ն հակասում է Եվրախորհրդարանին

Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ադրբեջանական համարող ԵԽԽՎ-ի բանաձեւը ոչ միայն հայկական կողմի համար, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանության սահմաններում ադրբեջանական հաղթանակ համարելը հիմնավորյալ չի թվում: ԵԽԽՎ-ի բանաձեւը ավելի շուտ երկու ուղղությամբ խոր հակասություններ ստեղծող եւ այդ իմաստով նաեւ նման բանաձեւերի բովանդակությունն ու հատկապես ազդեցիկությունը խնդրո առարկա դարձնող երեւույթներ են: Սա չի նշանակում ամենեւին, որ նման […]

Աղքատներին կարգելվի մեքենա վարել.Ժամանակ

Հայ վարորդներին հերթական տհաճ անակնկալն է սպասվում, շուտով կարող են հետ վերադառնալ այն ժամանակները, երբ մարդիկ տեխզննման կտրոն ստանալու համար պետք է ոչ միայն գույքահարկ տեխզննման համար վճարեին, այլ հավելյալ 10 հազար  դրամ էլ՝ տեխզննման կետերին, որպեսզի նրանք համարեին , որ մեքենան տեխնիկապես անթերի է և ենթակա է շահագործման: Պարզ է, որ տեխզննության կետերը հիմա […]

Նորից անձրև

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-11-ին շրջանների մեծ մասում, 12-ին հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 11-12-ին հնարավոր է անձրև: 13-14-ին սպասվում է առանց […]

Թուրքիան ունի իր հավակնությունները. ՆԱՏՕ-ի պաշտոնյան անկեղծացել է. Ժամանակ

«ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը նոյեմբերի 9-ին Երեւանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության կարմիր գիծ իր կողմից չունի: Նա արձանագրել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, եւ իրենք այդ համագործակցությունը բարձր են գնահատում: Սա հայտարարություն է, որն առաջին հայացքից վկայում է […]

Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. Իրատես de facto

«Ասում են, թե չնայած ԲՀԿ-ում բոլորը միաբերան պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է եկել եւ «այլեւս չի վերադարձել», իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ որոշակի զարգացումների դեպքում, եթե Արա Աբրահամյանը որոշի լուրջ փողեր դնել ու խաղեր տալ հայաստանյան քաղաքական դաշտում, ապա Գագիկ Ծառուկյանը «լավով կկտրի» նրա մուտքը, ինչպես ժամանակին Ծառուկյանի մուտքը «նախագահական» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ