Վաշտի հրամանատարը կրակել ու մահացու վիրավորել է դիրքի ավագին. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է զինծառայողներ Տարոն Գ.-ի, Սերյոժա Կ.-ի, Շիրազ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա վաշտի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Տարոն Գ.-ն 2015 թվականի փետրվարի 10-ին ստուգում կատարելու նպատակով գնացել է մարտական դիրք: Այնտեղ ստուգում կատարելու փոխարեն, խախտելով մարտական […]