Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 12-14-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ին գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև: